ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թերեզա Մեյի հրաժարականի դեպքում Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջորիս Ջոնսոնին՝ որպես վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուի, աջակցելու մասին։
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ հանդիպել է՝ խոսելու մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին:
Մեծ Բրիտանիայի վերահսկիչ մարմինների զեկույցը հաստատում էԱՄՆ-ի իշխանությունների կասկածները Huawei ընկերության տեխնոլոգիաների անվտանգության վերաբերյալ:
Այսօր` մարտի 29-ին, կյանքից հեռացել է Գարեգին և Վաչագան Նուշիկյանների հայրը` Գագիկ Նուշիկյանը:
2018 թվականի հունվարի 7-ին մարտական դիրքերում զոհված ժամկետային զինծառայող Վաչե Չիլինգարյանը եղբայր է ունեցել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել երեկ՝ մարտի 28-ին:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Բարսելոնա, որպեսզի խորհրդակցի տեղի բժիշկների հետ:
Հիմնադրման օրվանից, տասնչորս տարի շարունակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվել է կառավարման պատասխանատու մոդելով: Ընկերության բոլոր աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) եղել է ոչ թե հայեցակարգ, այլ՝ կենսակերպ:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ և Դիլիջանի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում, ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և նրա ուղեկցությամբ մարտի 28-ին, ժամը 20.35-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 63-ամյա Սամվել Ղ.-ն։
ԿԺԴՀ-ն ունի իր միջուկային ծրագրի հետ կապված առնվազն 104 օբյեկտ:
Կոնվերս Բանկը սկսում է մրցույթների շարք՝ նվիրված հայ մեծերին, ում հոբելյանն ենք նշում այս տարի: Սա Կոնվերս Բանկի հերթական մշակութային նախաձեռնությունն է, որի նպատակն է հայ մեծանուն գրողների մշակութային ժառանգության հանրայնացումը, նրանց ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանումը:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացվել։
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազայում պլանային վարժանքներ են մեկնարկել։
Հայաստանը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետությունում ջրհեղեղից տուժածների օգնությանը:
Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ձևակերպմամբ՝ փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը աշխատանքից ազատվեցին քաղաքական որոշման արդյունքում։ Ըստ նախարարի՝ նրանց աշխատանքից գոհ և բավարարված են, և վերջիններս բարձր մասնագիտացում ունեն, բայց կառավարության քաղաքական որոշման արդյունքում նրանք ազատվեցին։
Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի առավել հավանական փոխարինողները կլինեն չորս քաղաքական գործիչներ:
Ազգային ժողովում այսօր նախատեսված էր արտահերթ նիստ, որի ընթացքում խորհրդարանը պետք է քննարկեր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացրած առաջարկը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Գոռ Հովհաննիսյանի թեկնածության հարցը։
«Այո, Թրամփը ճիշտ է, մենք իրենց համար դաշնակից չենք, ինքն էլ մեզ պարտք չի, աշխարհում իշխանափոխություն անելու օրակարգ չունի, փող ծախսելու` նույնպես»:
Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու հերթական փորձը:
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը, որը վարում է Տիգրան Ավինյանը:
Դաքայի օֆիսային շենքում մարտի 28-ին բռնկած հրդեհից զոհվածների թիվը հասել է 25-ի:
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է մարտի 28-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Օրակարգում մեկ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունն է:
Ռուսաստանի Դաշնության՝ Գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» արգելել է երրորդ երկրներից թուրքական տանձի ներկրումը երկիրը։
Գերմանիայի կառավարությունը եւս կես տարով՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը, երկարաձգել է Սաուդյան Արաբիա սպառազինությունների արտահանման արգելքը:
Ethiopian Airlines-ի ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածի հարազատներն ԱՄՆ-ում դատի են տվել Boeing-ին
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը, որը մարի 28-ին ժամանել է Պեկին՝ բանակցելու առեւտրի հարցերի շուրջ, արդյունավետ հանդիպում է անցկացրել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր մեծ պատվիրակությամբ կմեկնի Արցախ։ Օրվա ընտրությունը պատահական չէ՝ Փաշինյան-Ալիև հանդիպման օրը որոշել են «միասնության» մեսիջ հղել՝ այդ օրն անցկացնելով Արցախում։
Մարտի 29-ին, ժամը 00:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի կեսերին տեղի կունենա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ Արամ Սիմոնյանը կհեռացվի ռեկտորի պաշտոնից:
Հայ խաղաղապահների ներկայացուցիչը մեզ պատմեց, որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո հանդես եկող հայ խաղաղապահների, Սիրիա մեկնած մեր առաքելությունը շատ վատ կենցաղային պայմաններում է գտնվում ոչ միայն բնակության պայմանների եւ անվտանգության առումով, այլեւ տարրական սնվելու՝ «իրենց հետ տարած պահածոներն են ուտում»։
Վենեսուելայի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 29-ից վերսկսել աշխատանքային գործունեությունն ամբողջ երկրում, ընդսմին անորոշ ժամանակով երկարացնելով ուսումնական պարապմունքների դադարեցումը: