
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կադրային փոփոխությունների կարիք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի հավաքականը տապալեց «ԵՎՐՈ 2020»-ի նախընտրական փուլի առաջին երկու հանդիպումները: Նախ՝ պարտվեցինք Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականին, հետո՝ Ֆինլանդիայի հավաքականին:
ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը երեկ թերթի հետ զրույցում ասել է, թե առաջիկայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կադրային փոփոխությունների կարիք ունի: Սակայն, ըստ նրա, այդ ամենը կտեւի 4-5 տարի: «Պետք է զինվենք համբերությամբ»,- ասել է Մկրտչյանը՝ հավելելով,- «Հայաստանի հավաքականին հարկավոր են նոր ֆուտբոլիստներ, սակայն հիմքը պետք է դրվի` ոչ թե արտերկրից հայ ֆուտբոլիստներ հրավիրելով, այլ փոփոխություններ իրականացնելով փոքր տարիքային խմբերում, ինչով էլ հիմա զբաղված է Ֆուտբոլի ֆեդերացիան»: Նա ասել է, որ հիմա արվում է հնարավորը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: