Հ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 28-ին հյուրընկալել է ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Ռուսաստանը եւ Իրանը այս տարի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Իրանի հարավային ջրերում:
«Ես կարող եմ ասել, որ ավելացնելու ոչինչ չունեմ այն ամենին, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի մասին ասել եմ: Ես երբեք չեմ ասել, որ Փաշինյանը շատ վատ բաներ է անում, ես ասել եմ` արդեն արել է: Նախորդ իշխանությունները մինչև ապրիլյան պատերազմը հասել էին նրան, որ քննարկվում էր բացառապես շփման գծում միջոցառումների հարցը: Ինչ էր անում նախորդ իշխանությունը. Միջազգային տարրեր էր մտցնում այսօրվա շփման գծի երկայնքով: Փորձ էր արվում միջազգայնացնել շփման գիծը: Այս գնահատականը ես երբեք չեմ տվել»:
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։
Տեսնելով, որ իմ հորդորը մնաց անարձագանք, ես ապրիլի 26-ին գրավոր դիմել եմ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ առաջարկելով նրան Ազգային Ժողովի առաջիկա լիագումար նիստում հրապարակավ իր հարցադրումը որակել անտեղյակությամբ պայմանավորված դիպված և ներողություն խնդրել ինձնից զրպարտելու և պետական գործչի իմ հեղինակությունը վարկաբեկելու համար:
«Քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- գրել է Աբրահամյանը:
«Երևի մեր իշխանություններն արտաքին քաղաքականության նոր կոնցեպցիաներ ունեն: Իրենց նոր կոնցպետում Վրաստանի տարածաշրջանային դերն էապես փոխվել է ըստ էության. Հայաստանի հետ հարաբերություններում, Ադրբեջանի հետ… Այդ ամենը պետք է փորձել ուսումնասիրել, հասկանալ ու չթերագնահատել»:
Ֆինլանդիան վավերացրել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Ռուսաստանը եւ Թուրքիան մի շարք համատեղ նախագծեր են իրականացնում ավիացիոն եւ ուղղաթիռային տեխնիկայի, ինչպես նաեւ զրահատանկային տեխնիկայի համալրող մասերի մշակման բնագավառում:
Հայաստանում անօրինական անազատության մեջ գտնվող անձինք չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ), որի հրամանատարը մարշալ Խալիֆա Հաֆթարն է, պնդում է, որ ունի փաստաթղթեր ու այլ ապացույցներ, որոնք հաստատում են, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Չինաստանը պլանավորում են մինչեւ տարեվերջ համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի մաքսային սահմաններով անցնող միջազգային փոխադրման ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին, նշեց, որ զերծ կմնա որևէ գնահատական տալուց: Նա միայն նշեց, որ Դավիթ Սանասարյանն իրականացնում է իր պաշտպանությունը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նախաքննության ավարտին և այն լուրերին, որ բոլոր դատավորները հրաժարվում են քննել նրա գործը և ինքնաբացարկ են հայտարարում, նշեց, որ այդ գործը նախարարության տիրույթում չի գտնվում, այն նախաքննության մարմինն է իրականացնում, որը նախարարության ենթակայության տակ չէ:
Շինարարությունից հետո 2005թ. մարտի 1-ին կնքված պայմանագրով ՀԱՕԿ-ը Ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել սահմանփակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2005-2008թթ., իսկ 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով՝ 2009թ.-ից մինչ օրս՝ մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:
Հաշվի առնելով այն հանգամանքը որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հերյուրանքներին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ վերջինիս հնչեցրած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը Գերագույն մարմնի նոր կազմ ունի: Ընտրվել է ՀՅԴ Հայաստանի նոր Գերագույն մարմին՝ հետևյալ կազմով.
Շրի Լանկայում ապրիլի 29-ից սկսել է գործել դեմքը ծածկող հագուստ կրելու արգելքը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:
Air Zimbabwe ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռն ապրիլի 28-ին Յոհաննեսբուրգի օդանավակայանում վայրէջք է կատարել կրակով բռնկված շարժիչի պատճառով:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին Ստեփանակերտ քաղաքում ներկա է գտնվել Արցախի քիք-բոքսինգի հանրապետական անդրանիկ բաց առաջնության հանդիսավոր բացման արարողությանը:
Ինդոնեզիայի Բենկուլու նահանգում եւ Ջակարտայում հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 31-ի, եւս 13 մարդ անհայտ կորած է համարվում:
Ռուսաստանն ու Հայաստանը պլանավորում են համաձայնեցնել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը մինչև 2030 թվականի համար:
Վերականգնման բնագավառի հազարից ավելի ճարտարապետներ, պրոֆեսորներ եւ փորձագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել են «զգուշություն հանդես բերել» հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման հարցում:
Հնդկաստանի ինը նահանգներում ապրիլի 29-ին ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից չորրորդը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից:
Ապրիլի 29-ին, ժամը 06:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 28-ին, ժամը 19:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 28-ին, ժամը 21:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: