Լողափի նորաձևությունը տեղում չի կանգնում, և ամեն տարի դիզայներները մեզ նոր լուծումներ են առաջարկում: Lisa.ru-ն առաջարկում է առաջիկա սեզոնի գլխավոր թրենդները լողազգեստների համար:
Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը իշխանական մի քանի այլ պատգամավորների հետ միասին մեկնում է Եղեգնաձոր` երեկ այդ քաղաքում ԱԺ «ԲՀԿ» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և մարզի որոշ համայնքապետերի մասնակցությամբ տհաճ միջադեպի առիթով հանդիպում ունենալու մարզպետի և վերոնշյալ համայնքապետերի հետ։
Ռուսաստանաբնակ արձակագիր Մարկ Արենը, որն ընթերցողների լայն շրջանակին հայտնի է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գրքով, ներկայացրեց իր նոր «Քառյակը» գիրքը, որի հիման վրա է նկարահանվել «Հանդիպման վայր» բազմասերիանոց ֆիլմը:
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը հայտարարել է, որ որդու ձերբակալումը կապված է եղել Էկվադորի համար Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի հետ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է այն հավատացյալներին, որոնք ապրիլի 28-ին նշում են քրիստոնեական գլխավոր տոնը՝ Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարությունը, տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ առաջ է քաշել նոր մի նախաձեռնություն ընդդեմ այն անձանց, ովքեր ստանալով ամերիկյան վիզա, այցելում են ԱՄՆ, սակայն անօրինական մնում այստեղ վիզայի ժամկետները լրանալուց հետո: Այս նախաձեռնության հիմնական թիրախում են հայտնվել աֆրիկյան երկրները:
Այս օրերին ամեն քայլափոխին ու տարատեսակ հարթակներում գրառումներով ստացած վստահության քվեից ու հավատից ավելի մեծ պաշտոն չկա։
«Սա փող լվանալու առիթ է, էլի։ Մեր գյուղացին այսօր միայն բնության հույսին է։ Այն ֆերմերները, որոնք նախորդ տարի մինչև 100 հեկտար հող էին մշակում, այս տարի արդեն 2-3 հոգու գիտեմ, որ ընդհանրապես չեն մշակելու։ Ամեն ինչ արվում է, որ Հայաստանի գյուղատնտեսությունն արմատախիլ արվի, չգիտեմ ինչու»։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) և «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի տեսախցիկները Վայոց ձորի մարզում կրկին ընձառյուծ են նկարահանել։
Ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու դիմաց, ավտոմեքենան շրջադարձ կատարելիս կախվել է դեպի ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մորս մահից հետո հայրս, ով պետական ծառայող էր, ինձ ու քրոջս տարավ մորական տատիս մոտ: Տատիկս մեզ դիմավորեց Ուրֆայից ոչ հեռու Թուլմենի այգիների մեջ գտնվող մեծ տանը: Մանկությանս շատ հիշողություններ ջնջվել են արդեն, սակայն մեր հանդեպ ունեցած նրա գորովալից վերաբերմունքը լավ եմ հիշում: Տատիս նման չէր այդ մեծ տանն ապրող մորաքույրերիս ու մնացած կանանց. բարձրահասակ էր, նրբակազմ, շիկահեր ու կապուտաչյա: Անունը Ումմուհան էր:
Լիբանանում ՀՀ դեսպանությունն ապրիլի 26-ին կազմակերպել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ:
«Շատ են թմրանյութ օգտագործողները: Ամեն շենքի բակում ամենաքիչը 4-5 հոգու հաշվեք: Հիմա զարգացել են, հատ ու կենտ են «նաղդով» ծախողները. համացանցով են պատվիրում, փողն էլ քարտերին են փոխանցում, տեղն ասում են, գնում վերցնում են: Ասենք, ասում են՝ արի էն բորդյուրի վրից վերցրա: Նստում տաքսի՝ գնում վերցնում են: Մի անգամ դատարկ ծխախոտի տուփի մեջ դրած էր, մի անգամ էլ բլած «Մոսկվիչ» մեքենայի վրա էին թողել, մի տղա գնաց, վերցրեց, հետ եկավ ու նստեց տաքսի»,- ասաց տաքսու վարորդներից մեկը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Անցել է գրեթե մեկ տարի, ինչ նախկին դերասանուհի Մեգան Մարքլին դիմում են՝ որպես Սասեքսի դքսուհի: Արքայազն Հարիի հետ ամուսնության մեկ տարվա ընթացքում Մեգանը փայլեց թագավորական կանոնակարգերը խախտելով և անթերի ոճով: Իսկ ահա այսօր INSIDER-ն առաջարկում է վերհիշել Մեգանի և Հարիի ամուսնական կյանքի ամենահուզիչ պահերը:
Հայաստանի տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Արցախի արտգործանախարարը Լատինական Ամերիկայում էր, ու թեև սա պետության ֆորմալ ճանաչում չի, բայց իրականացվող միջացառումներն արդեն խոսում են, որ պետք չի բացառել, որ մի օր Արցախը կճանաչվի նաև Լատինական Ամերիկայում»:
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարի մեջ պաշտոնապես մտնելուց հետո առաջին օրը 6.3 մլն դոլար է հավաքել որպես նվիրատվություն նախընտրական քարոզարշավի անցկացման համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 27-ին, ժամը 23:24-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ «Mercedes» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանները հայտնաբերել և Տաշիրի բաժին են ներկայացրել ապրիլի 27-ին քաղաք 15-ամյա տղային դանակով սպանելու մեջ կասկածվող համադասարանցուն։
Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանը Թուրքիայի նախագահի հասցրած վիրավորանքը և առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու պետությունների պատասխանատվության ամրապնդման, անպատժելիության դեմ պայքարի և նմանօրինակ հանցագործությունների, այդ թվում՝ դրանց հրահրման կանխարգելման ուղղությամբ:
Լուսանկարիչ Բելլա Ֆոքսելը լուսանկարում է Լոնդոնի գեղեցկությունը, ինչի կողքով մարդիկ հաճախ անտարբեր անցնում են: Դռներ: Նրա The Doors of London ինստագրամյան էջում հրապարակված դռների լուսանկարներն այնքան գունագեղ են, որ ասես Ուես Անդերսոնի ֆիլմերից կադրեր լինեն:
Ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող երեխաների տոնի առթիվ զեկույց է հրապարակվել երեխաների իրավունքների ոտնահարման մասին։ Զեկույցի հեղինակը Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) պատգամավոր Թեքին Բինգյոլն է։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Նորին Մեծություն Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի առթիվ:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Միացյալ Նահանգների Relativity ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ), մտադիր է պատրաստել կրող հրթիռ, որի բոլոր մասերը կստեղծվեն 3D-տպիչի միջոցով:
Ապրիլի 28-ին, ժամը 00:48-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեղատանը կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է:
Բոլոր տարիքային խմբերի ամերիկացիները վերջին տարիներին սկսել են ավելի շատ ժամանակ անցացնել համակարգչի եւ հեռուստացույցի առջեւ, քան նախկինում երբեւէ: