Հարալդ V-ի հիշատակը կմնա որպես Նորվեգիային նվիրվածության և պետական ծառայության խորհրդանիշ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին՝ թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ։

«Ձերդ գերազանցություն,

խորը վշտով տեղեկացա Նորվեգիայի Թագավոր Հարալդ V-ի վախճանի մասին։

Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Նորվեգիայի ժողովրդին և Թագավորական ընտանիքին այս ծանր կորստի կապակցությամբ։

Թագավոր Հարալդ V-ն իր երկարամյա ծառայությամբ արժանիորեն վայելում էր իր ժողովրդի հարգանքն ու սերը։ Նրա հիշատակը կմնա որպես Նորվեգիային նվիրվածության և պետական ծառայության խորհրդանիշ։

Այս ծանր պահին կիսում ենք Թագավորական ընտանիքի և Նորվեգիայի ժողովրդի վիշտը՝ մաղթելով ուժ և տոկունություն»,-նշված է հեռագրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930