Չինաստանի մայրաքաղաք Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային համաժողովին մասնակցող ընկերությունները ստորագրվել են ավելի քան 64 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ համաձայնագրեր:
Իմ շատ սիրելի լրատվամիջոցներից մեկն ԱՅՍՕՐ տեղեկություն ա տարածել, թե Միհրան Պողոսյանը կարտահանձնվի Հայաստանին՝ որպես տեղեկատվության աղբյուր նշելով Gor Abrahamyan-ի գրառումը։
Ապրիլի 26-ին, ժամը 04.50-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում նկատել են, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության վճարային տերմինալը փորձում են գողանալ: Ոստիկաններին հաջողվել է կանխել գողությունը. հանցագործները ավտոմեքենան թողնելով՝ դիմել են փախուստի:
Մարոկկոյում անօրինական միգրանտների տեղափոխող ավտոմեքենան ընկել է ջրանցքը:
«Այս օրն ինձ համար խորհուրդ ունի։ Այսօր՝ ծագումով եզդի, ոգով, իսկական մարտիկ, քառօրյա պատերազմում զոհված հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է, ով հակառակ իր 4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանին՝ չի նահանջել, և կողք կողքի շարունակել են պաշտպանական մարտը՝ մինչև անմահանալը»։
«Քանի դեռ պետությունների միջև կան քաղաքական շահեր, նկրտումներ, կլինի նաև ցեղասպանություն: Ցեղասպանությունը միայն ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը չէ, այն նաև դեպորտացիան է, երբ ժողովրդին ստիպում են հեռանալ, բռնի ձուլումն է, մշակույթից զրկումը»,- Սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում կայացած «Ցեղասպանական քաղաքականություն. Մերձավոր Արևելք, Աֆղանստան, Անդրկովկաս» թեմայով կլոր սեղան-քննարկման շրջանակներում ասաց Սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, իրանագետ Գառնիկ Ասատրյանը:
Մի խումբ քաղաքացիներ այսօր, ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են մինչ հեղափոխությունը տված նրա խոստումներից մեկի մասին, այն է՝ արագաչափեր այլևս չեն լինելու, պետք է բոլոր արագաչափերը փակվեն:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերին, որ առաջիկայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, նշեց, որ հանդիպումներ պետք է տեղի ունենան, քանի որ գործընթացը չպետք է կանգ առնի և կշարունակվի։
Այսօր Պեկինում մեկնարկած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ համաժողովին Հայաստանը ներկայացնում է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարությունից:
Դանակահարություն Երևանում. Չարբախի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են դեպքը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը չէր հերքել, որ իր դեմ քրեական գործ հարուցելուց հետո Կառավարական առանձնատանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
168.аm-ը շրջել է քաղաքում ու ճշտել, թե ինչպես են համաքաղաքացիները նշում Քաղաքացու օրը, և, թե ինչ խորհուրդ ունի օրը նրանց համար։
Հայաստանում առաջին անգամ ապրիլի 27-ին նշվել է Քաղաքացու օրը: Առավոտից հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում մեկնարկել են տոնին նվիրված միջոցառումներ:
ՀՀ քաղաքացու օրվա շրջանակում Հայաստանում անցկացվում է 250-ից ավելի միջոցառում: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դրանց անցկացման համար հատկացված 124 մլն դրամը համարում է ողջամիտ՝ համեմատելով նախկինում նմանատիպ միջոցառումների համար հատկացված գումարների հետ: Աղաջանյանն այս մասին խոսեց լրագրողների հետ զրույցում:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կարգադրել է Շրի Լանկայում գտնվող ամերիկացի դիվանագետների երեխաներին դուրս հանել այդ երկրի տարածքից՝ կապված հնարավոր նոր ահաբեկչությությունների վտանգի հետ:
«Արգիշտի Քյարամյանը պրոֆեսիոնալ է, իր գործի վարպետը։ Պետական վերահսկողական ծառայությունում (ՊՎԾ) իր աշխատանքի առաջին օրվանից մեծ օգուտներ է տվել։ Մարդն իր ֆինանսական միջոցների մասին բացատրեց, ու միանգամից հարձակումներ եղան։
Արդյո՞ք վերջին իրադարձությունները չեն ստվերել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վերաբերմունքը Քաղաքացու օրվա խորհրդի հանդեպ, ի՞նչ տեսանյութերի մասին են պատմում լրատվամիջոցները և այլ հարցերի պատասխաններ 168.am-ը լսել է հենց Դավիթ Սանասարյանից։
Երևանում 1.000.000 դոլար գողացած Լիբերիայի քաղաքացին Նիդերլանդներից արտահանձնվեց Հայաստան:
Աշխարհի 72-րդ ռակետ, ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը նվաճեց Ստամբուլում անցկացվող թենիսի TEB BNP Paribas İstanbul Cup WTA մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։
Դավիթ Սանասարյանը քիչ առաջ միացել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին։ Նրա խոսքով՝ Քաղաքացու օրը վաստակած և նվաճած օր է։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
168.am-ի Նարեկի գյուղապետը նշեց, որ այդ հողատարածքը պականում է գյուղապետարանին, հատակագծով էլ այն համարվում է համայնքապետարանի սեփականությունը։
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3700 կրակոց:
Սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, իրանագետ Գառնիկ Ասատրյանին հարց ուղղեցինք՝ «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել Հայաստան-Իրան փոխհարաբերություններում»։
Ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 28-ին, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Քաղաքացու օրը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության հաստատման օրն է:
Շրի Լանկայի արևելքում մահմեդական գրոհայինների ենթադրյալ թաքստոցի պայթյունի ու դրան հաջորդած փոխհրաձգության հետևանքով 15 մարդ է զոհվել, որոնցից 6-ը երեխաներ են:
Ուրուգվայ շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ուրուգվայի մի խումբ օրենսդիրների, հանրային գործիչների և գիտնականների նախաձեռնությամբ 2016 թվականին ստեղծված «Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։
Ապրիլի 27-ին, ժամը 11:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 56 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: