Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կազմել է 61,4 միլիարդ դոլար, այդ ցուցանիշով երկիրն զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը ռազմական ծախսերի համաշխարհային վարկանիշում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հրապակել ռազմական ոլորտում երկրի կարևորագույն նախագծերի վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 29-ամյա բնակչին:
«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը դարձավ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածի:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պատրաստվում է առաջարկել կառավարությանը Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից համայնքին, Զբոսաշրջության պետական կոմիտեին կամ այլ մարմնի հանձնելու մասին:
«Այս իշխանության շատ մեծ պրոբլեմն այն է, որը ցույց տվեց նաև հենց Քաղաքացու օրը, որ շատերը չեն կարողանում դառնալ քաղաքացիական գործչից քաղաքական գործիչ: Սա բերում է բավականին լուրջ պրոբլեմների, որ ժամանակի ընթացքում, իսկ այդ ժամանակը շատ երկար սպասել չի տա, կստեղծվեն այլընտրանքային ուժեր, որոնք կդառնա լուրջ քաղաքական ընդդիմություն այսօրվա իշխանություններին»։
«Այն օրվանից, երբ «Սանիթեք» ընկերությունը ստանձնել է նաև մայրաքաղաքի մաքրության ապահովումը, ինչ-որ բա՞ն է փոխվել Երևանում: Քաղաքում ամեն ինչ նույնն է, նույնն են մարդիկ, նույնն է նաև ձեզ տրամադրվող գումարը, բայց քաղաքն այսօր լուրջ խնդիր ունի: Ի՞նչ է պատահել: Եթե անհրաժեշտություն կա և պետք է աշխատավարձ բարձրացնեք կամ նոր աշխատուժ ներգրավեք, ապա արե՛ք: Կարևորը քաղաքի մաքրությունն ապահովելն է»:
Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պատմել է թիմի զարգացման պլանների մասին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր՝ ապրիլի 29–ին, դիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել գործը դատավորին մակագրելու գործընթացին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Էրեբունի փողոցի 23 շենք, 74 հասցեում գործարկել է թվով 60-րդ՝ «Էրեբունի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:
Scandinavian Airlines (SAS) բազմազգ ավիաընկերությունը հարկադրված է եղել ապրիլի 29-ին եւ ապրիլի 30-ին Շվեդիայի, Դանիայի եւ Նորվեգիայի օդանավակայաններում 1213 չվերթ չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտնել է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից մեկ այլ քաղաք տեղափոխելու մտադրության մասին:
«Չեմ կարող որևէ բան ասել։ Որոշումը կայացնելու է վարչապետը՝ օրենքով սահմանված կարգերի համաձայն»,- 168.am-ին հայտարարեց ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները, թե ԱՄՆ Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար։
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 29-ին ժամանեց Հայաստան:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՌԴ կառավարության ղեկավարի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում:
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում են արձանագրվել արգելված առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր:
Երևանը միացել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիային: Մեկնարկը տրվել է Ռուս-հայկական երիտասարդական միության կողմից՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՕԿ-ին պատճառված հնարավոր վնասների վերականգնման, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերակագնման ուղղությամբ:
«Կրակոցները գյուղի ուղղությամբ չեն եղել, կրակը եղել է գյուղի վարչական տարածքի ուղղությամբ՝ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիսից Ոսկեպար հատվածում։ Փառք Աստծո, որ տուժածներ և վնասներ չկան»,- ասաց Ն. Սահակյանը։
«Քաղաքացու օրը ոտքով քայլեցի դեպի Մաշտոցի պողոտա, հասա մինչև Հանրապետության հրապարակ, հետ դարձա, փողոցները փակ էին, 5-6 տեղ համերգներ էին, երեխաներ էին ելույթ ունենում, և նույնիսկ երեխաների գեղեցիկ երգն ու պարը ոչ մի բան չփոխեց Երևանում. տոնի ոչ մի նշույլ: Իմ կարծիքով՝ երևանցին հիասթափված էր տված-չկատարված խոստումներից»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց փոփոխություններ է տեսնում համակարգային հարցերում, մինչդեռ տնտեսական առումով, ըստ նրա՝ խնդիրը շատ լուրջ է դրված։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ռուսաստանցիները եւ ուկրաինացիները «միայն կշահեն» այն դեպքում, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
2019 թվականի ապրիլի 24-25-ի լիագումար նստաշրջաններում Բելգիայի Ներկայացուցիչների պալատը քննարկել և ընդունել է օրենք, որն, ի թիվս այլ հարցերի, պատժում է ցեղասպանությունների ժխտումը, ինչպիսիք են Ռուանդայի ցեղասպանությունը և Սրեբրենիցայի կոտորածները:
Եվ այսօրվանից սկսած՝ նախարարներն իրենց կորպուսներում և ապա՝ կից ծառայություններում ու ՊՈԱԿ-ներում ինչ-որ կերպ պիտի պատմեն, թե ինչո՞ւ այս մարդիկ այլևս դարձան անպիտան, և, որ չեն տեղավորվում իրենց պատկերացումների կառավարության հեղափոխական տրամաբանության մեջ, անկախ հանգամանքից, թե որքանով է «սև թուղթ բերածը» հեռու իր ղեկավարած ոլորտից, որքանով է իր պրոֆեսիոնալիզմն առհասարակ զիջում այդ մարդկանց իմացությանը, անցած ճանապահին։
Հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է կատարելագործել իր հեռահար ծառայությունները: Մասնավորապես, այս անգամ Բանկի կողմից բարելավվել են թե Բանկի մասնաճյուղերում և թե մասնաճյուղերից դուրս՝ Երևան քաղաքում և մարզերում տեղակայված TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով բանկային գործարքների սպասարկման պայմանները:
Մոսկվայի Փոքր թատրոնում ավարտվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էլինա Բիստրիցկայայի հետ հրաժեշտը, որտեղ դերասանուհին ծառայել է ավելի քան կես դար, դագաղը թատրոնից հանել են երկարատեւ ծափահարությունների ներքո, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին: Դերասանուհուն հրաժեշտ տալու էին եկել հարյուրավոր մարդիկ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Կովկասի բնության հիմնադրամը (CNF) վերջերս իրականացրեց 2019 թվականի առաջին փոխանցումները (մոտ 330 հազար եվրո) ՀՀ հետևյալ պահպանվող տարածքներին. «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (110 հազար եվրո), «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (92 հազար եվրո), «Դիլիջան» ազգային պարկին (87 հազար եվրո) և «Արփի լիճ» ազգային պարկին (40,000 եվրո):
«Կոռուպցիոներներին բռնելով էր զբաղված Դավիթ Սանասարյանը, բայց պարզվում է՝ ի՞նքն է թավշյա հեղափոխության ամենամեծ կոռուպցիոները: Հիմա Նիկոլ Փաշինյանը պարադոքսալ վիճակում է հայտնվել. եթե ասի, որ այդպես չէ, նշանակում է՝ գործը սարքված է, իսկ եթե սարքված է՝ կնշանակի, որ նոր Հայաստանում գործ են սարքում, բայց, եթե սարքված չէ, կնշանակի, որ կա համակարգային կոռուպցիա»: