Բաժիններ՝

Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնի գլխավոր խնդիրը մնում է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Մեր գործողություններից շատերն իրականում ուղղված են Հորմուզի նեղուցում անխոչընդոտ նավագնացության ապահովմանը», – ասել է Վենսը։

Նա նշել է, որ օգոստոսի 30-ին Լարակ կղզու թիրախներին հասցված հարվածը նպատակ ուներ կանխել Իրանի կողմից նեղուցում ականների տեղադրումը։

«Անցած գիշեր, իհարկե, հարվածներ հասցվել են, և մենք պատասխանել ենք իրանցիների գործողություններին, որոնք պատրաստվում էին ականներ տեղադրել», – հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Օգոստոսի 30-ի երեկոյան ԱՄՆ ուժերը հարվածել էին Լարակ կղզուն՝ թիրախավորելով իրանական կայանքներ, որոնք, ըստ Վաշինգտոնի, ականներ էին արձակում դեպի Հորմուզի նեղուց։ Իրանն այս հարձակմանը պատասխանել էր՝ օգոստոսի 31-ի գիշերը թիրախավորելով Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազա, ինչպես նաև ԱԹՍ արձակելով դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930