Ստեփան Ասատրյանը 5 օր ժամանակ ունի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ իր խոսքերը հերքելու համար

Դատարանը Հովհաննավանքի կարգալույծ արված հոգևոր հովվին պարտավորեցրել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տեսաուղերձ տարածել հերքման հետևյալ տեքստով.

«Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ Հայկական ժամանակի տաղավարում 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել Աջապահյանը տերորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»։

Դատարանը որոշել է նաև զրպարտության համար նախկին տեր Արամից հօգուտ Միքայել սրբազանի բռնագանձել 1 մլն դրամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930