ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Շախմատի միջազգային ֆեդերացիայի սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր:
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը (50-րդ տեղ), Ռոբերտ Հովհաննիսյանը (77-րդ տեղ), Արամ Հակոբյանը (80-րդ տեղ), Շանթ Սարգսյանը (95-րդ տեղ): Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է:
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյան (61-րդ տեղ), Մարիամ Մկրտչյան (67-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան (88-րդ տեղ): Կանանց վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինուհի Հու Յիֆանն է:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 20-րդն է:

