Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության ժամանակ Ռուսաստանի դիրքորոշման համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Իրանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ոչնչով չի կարող արդարացնել իր գործողությունները, որոնք ձեռնարկվում են Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ Թեհրանը աջակցում է միաբևեռ աշխարհից հեռանալու Ռուսաստանի դիրքորոշմանը։

Պուտինն իր հերթին նշել է, որ ռուսաստանցիները հիանում են իրենց ազգային շահերի համար պայքարում իրանցի ժողովրդի արիությամբ։ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը և Իրանը պահպանում են առևտրատնտեսական հարաբերությունների անցյալ տարվա դինամիկան՝ չնայած ԻԻՀ-ում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930