Բաժիններ՝

ԱՄՆ-ն բավարար ռազմական ներուժ ունի աշխարհում սպառնալիքներին հակազդելու համար․ Վենս

ԱՄՆ-ն, չնայած Իրանի հետ հակամարտությանը, բավարար ռազմական հնարավորություններ ունի աշխարհում, այդ թվում՝ Չինաստանից բխող սպառնալիքներին հակազդելու համար։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է «Fox News»-ի եթերում։

«Մենք ակնհայտորեն բավականաչափ հզոր ենք՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Չինաստանի հետ կապված սպառնալիքներին դիմակայելու համար»,- ասել է Վենսը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտահոգված է ԱՄՆ-ի զինանոցների սպառազինության պակասի մասին հաղորդումներով, որոնք կարող են ազդել սպառնալիքներին արձագանքելու Վաշինգտոնի կարողության վրա։

Ըստ Վենսի՝ Չինաստանի հետ տարաձայնությունները չեն խանգարի ԱՄՆ-ին Պեկինի հետ դրական հարաբերություններ պահպանելու փորձերին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը Չինաստանին դիտարկում է որպես մրցակից, որի հավակնությունները կարող են հակասել ԱՄՆ-ի շահերին։

«Մենք ընդունում ենք, որ նրանք մրցակից են, և որ նրանք ունեն հավակնություններ, որոնք հակասելու են մեր հավակնություններին, սակայն, չնայած դրան, մենք նաև փորձում ենք դրական հարաբերություններ ունենալ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930