
«Հայաստանում անօրինական անազատության մեջ գտնվող մարդիկ չկան». Արդարադատության նախարար

Հայաստանում անօրինական անազատության մեջ գտնվող անձինք չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Եթե կան բավարար նվազագույն հիմքեր, ապա անձին պահում են անազատության մեջ, եթե կան հիմքեր ազատ արձակելու, նրան ազատում են կամ խափանման միջոց կալանավորումը փոխարինում գրավով»,- ասաց նախարարը:
Նա նաև ընդգծեց, որ այժմ Հայաստանում ազատության մեջ գտնվող մարդիկ ավելի շատ են, քան նախորդ իշխանությաննների ժամանակ:
Զվարթ Խաչատրյան