«Ռոբերտ Քոչարյանի գործը մեր նախարարության տիրույթում չէ, ուստի սխալ կլինի գնահատական տալը». Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նախաքննության ավարտին և այն լուրերին, որ բոլոր դատավորները հրաժարվում են քննել նրա գործը և ինքնաբացարկ են հայտարարում, նշեց, որ այդ գործը նախարարության տիրույթում չի գտնվում, այն նախաքննության մարմինն է իրականացնում, որը նախարարության ենթակայության տակ չէ:

Ինչ վերաբերում է դատավորների ինքնաբացարկին, Ա. Զեյնալյանը նշեց, որ, եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, պարտավոր է հայտնել ինքնաբացարկ:

«Իսկ թե ինչպես կգնահատի Էթիկայի հանձնաժողովը կամ Արդարադատության նախարարությունը, սա այլ հարց է: Արդարադատության նախարարի և այդ օղակում  գտնվող որևէ մեկի կողմից գնահատական տալը, կարծում եմ՝ սխալ կլինի:
Այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնելու համար պետք է կարդանք այս ամենի վերաբերյալ ԲԴԽ-ի ներկայացրած ակտը»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Զվարթ Խաչատրյան

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930