Բաժիններ՝

Կրասնոյարսկի երկրամասում աշակերտուհին տողանի ժամանակ հարձակվել է ուսուցչուհու վրա. տուժել է 7 մարդ

Կանսկի թիվ 2 դպրոցում տողանի ժամանակ աշակերտուհին պղպեղի գազաբալոն է փչել և դանակով հարձակվել ուսուցչուհու վրա, հայտնել է տեղի «Պրոսպեկտ միրա» պարբերականը։ Արդյունքում՝ հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, Ngs24-ին հայտնել են տարածաշրջանի առողջապահության նախարարությունից։ Այստեղ նշել են, որ բոլոր տուժածները բժշկական օգնություն են ստացել և ուղարկվել են ամբուլատոր հսկողության։

Կրասնոյարսկի Երեխաների իրավունքների միջտարածաշրջանային կենտրոնում հայտնել են, որ հարձակվողը յոթերորդ դասարանի աշակերտուհի է։ Երբ նա փորձել է գործի դնել դանակը, ուսուցչուհուն օգնության է հասել ծնողներից մեկը, որն աղջկան դուրս է հրել դասարանից։ Ականատեսները նաև նշել են, որ միջանցքում աշակերտուհին հրկիզել է այրվող խառնուրդով շիշը։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները, տողանը չեղարկվել է։

«112» աղբյուրի տվյալներով՝ յոթերորդ դասարանի աշակերտուհին հայտնել է, որ լարված հարաբերություններ է ունեցել աշակերտների և ուսուցիչների մի մասի հետ։ Նրա հեռախոսում հայտնաբերել են թելեգրամ-ալիքի արմատական կոնտենտով բաժանորդագրություն։ Հարձակման հետևանքով տուժել է ինը մարդ՝ տնօրենի տեղակալը, դասղեկը, տեխնիկական աշխատակիցը, քիմիայի ուսուցիչը և հինգ աշակերտ։ Նրանք ստացել են դանակի վնասվածքներ, դեմքի վնասվածքներ և աչքերի քիմիական այրվածքներ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի վաղ աշակերտուհին հաշվառման մեջ չի եղել, քննարկվում է նրան հոգեբուժական ստացիոնար տեղափոխելու հարցը։

Mash-ի տվյալներով՝ ավելի վաղ ուսումնական հաստատությունում հայտնաբերվել էին անվտանգության ապահովման և հոգեբանա-մանկավարժական օգնության կազմակերպման թերություններ։ Գարնանն այն նախազգուշացում էր ստացել. մեկ տարվա ընթացքում «բարձր ռիսկի խմբի» աշակերտների թիվն աճել էր 7-ից 17-ի, ձեռնարկվող միջոցները ստուգողները գնահատել էին անբավարար։

Տարվա սկզբից սա առնվազն երրորդ հարձակումն է Կրասնոյարսկի երկրամասի ուսումնական հաստատություններում։ Փետրվարի 3-ին թիվ 4 դպրոցում յոթերորդ դասարանի աշակերտուհին փորձել էր դանակով հարվածել մանկավարժին, ապա վիրավորել էր հասակակցուհուն։ Հաջորդ օրը թիվ 153 դպրոցում ութերորդ դասարանի աշակերտուհին բենզին էր լցրել համադասարանցու վրա և հրկիզել նրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930