Արդեն երկրորդ շաբաթն է՝ Հայ հեղափոխական դաշնակցության երիտթևը և ԵՊՀ որոշ ֆակուլտետների ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի։ Նրանք պահանջում են, որպեսզի նախարարը հրաժարական ներկայացնի, քանի որ, նրանց խոսքով՝ Արայիկ Հարությունյանն աշխատում է հայագիտության դեմ, ինչն անթույլատրելի է։
Մամուլում երկար քննարկվեց իմքայլականների սրտի ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նիստերին չմասնակցելու, բայց մնացյալ բոլոր արտոնություններից օգտվելու վերաբերյալ հարցը։ Ոչ վաղ անցյալում էլ անկախացած պատգամավոր Արման Բաբաջանյանը նախազգուշական «քսիֆ» ուղարկեց Վահե Գրիգորյանին, նշելով, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը իր լիազորությունների դադարեցման հարցն է դիտարկում։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրի խաղը:
Վարչական դատարանում ավարտվել է Հայկ Այվազյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական գործի քննությունը, որով վիճարկվում էր վարչապետի ստորագրած ակտի իրավաչափությունը՝ Տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի պաշտոնից Հայկ Այվազյանին ազատելու մասին (01.04.2019թ. ստորագրած թիվ 327-Ա հրաման)։
Դեպի Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը փակ է: Այս մասին տեղեկանում ենք Ավտոներկրող Ապեր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: Պատճառն այն է, որ ավտոներկրողները չեն ուզում մեքենա մաքսազերծելու համար հասնել Գյումրի կամ Մեղրի: Նրանք ցանկանում են մեքենաները մաքսազերծել այնտեղ, որտեղ իրենց հարմար է:
«Փորձում ենք այնպես անել, որ խնդիրները հաղթահարվեն»,- քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, որոնք ունի Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Լավրովը ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա ջրել Հիշողության պուրակում 12 տարի առաջ իր տնկած եղևնին։
Եթե ձեզ անհրաժեշտ է մեր քաղաքացիների սերն ու հարգանքը վայելել հնարավորինս երկար ժամանակ, ապա վերը նշված ճանապարհով դուք ընդամենը մի հատվածին կարող եք շեղել որոշ ժամանակով (որոշ ժամանակով, որովհետև ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը, և ինչքան էլ այսօր մեր քաղաքացիներին համոզեք, որ նախկինները «մոնստրներ» են եղել, ժամանակը դա կշտկի), իսկ մնացած հատվածը սկսելու է ձեզ ավելի ատել, քան դուք «նախկիններին»։
Անկախ Հայաստանի 28 տարվա գոյությունից հետո մենք նորից կանգնած ենք խնդրի առաջ. ինչպիսի՞ պետություն մենք պետք է ունենանք, և ինչպե՞ս։ Արդյոք մեր ժողովուրդն արժանի է այսպիսի՞ պետության, որն այսօր գոյություն ունի մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ։
Վերջերս civilnet.am-ը հոդված էր հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանում ամենախոշոր ձեռնարկության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) բաժնետերերն ընկերության մասնավորեցումից հետո փոփոխվել են։
«Բացարձակապես որևէ հիմք չենք տեսնում՝ ենթադրելու, որ ինչ-որ մեկը պատերազմ կսկսի այս պետությունների միջև». Լավրով
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքով՝ բանակում կատարյալ վիճակ կլինի, եթե ինքնասպանության դեպքեր կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր տեղի չունենան։
«Դժվար է վիճել Փաշինյանի՝ «Ղարաբաղի հարցը պետք է ընդունելի լինի երեք կողմերին» տեսակետի հետ». Լավրով
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդի օրերը:
Բրազիլիան կարող է մասնակցել ՕՊԷՔ+-ի երկրների՝ դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայանալիք նիստին, որտեղ կքննարկվեն 2020 թվականի մարտից հետո ընկած ժամանակամիջոցում դաշինքի հանույթի մակարդակը:
«Գոհ ենք բանակցությունների արդյունքից». Լավրով
«Մնացականյանը շուտով կդառնա Գնացականյան». ՀՀԿ երիտթև. բողոքի ակցիա՝ ՈՒՂԻՂ
Ի՞նչ հարցեր են քննարկվել Մնացականյան-Լավրով հանդիպման ընթացքում. մանրամասներ
«Եթե Փաշինյանին թվում է՝ ինքն այնքան ժողովրդավար է, որ կարող է այս հարցերն առաջ տանել, սխալվում է». Արծվիկ Մինասյան
Հնդկաստանի զինված ուժերը 100 հազար զինծառայողներ են տեղաբաշխել Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան գոտիները բաժանող վերահսկողության գծի երկայանքով:
Դավթաշեն վարչական շրջանի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ է կիրառվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին և ավագանու անդամ Անի Խաչատրյանին, ովքեր ավելի վաղ հանդիպել էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
«Նախարարի հետևում գիտեմ մարդիկ, որոնք ավելի վնասակար դեր են կատարում». Կարինե Տոնոյան
Կասկածելի ֆինանսավորմամբ նստել, հաշվել են, թե հայ գրականության դասագրքերում «ազգ», «հայրենիք» բառերի քանակը. Կարինե Տոնոյանն ահազանգում է
Ծանոթությունների Badoo համակարգի հիմադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանցը) վաճառել է Badoo-ն Blackstone ներդրումային խմբին։ Հայազգի միլիարդատիրոջ MagicLab ընկերությունը, որը հանդիսանում է Badoo, Bumble, Chappy և Lumen հարթակների սեփականատեր, վաճառվել է 3 մլրդ դոլարով, որից 2.2 մլրդ դոլարը բաժին է հասել Անդրեև-Օհանջանյանցին։
Քիչ առաջ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
168 ԼՐԱՀՈՍ
Դամասկոսը մտադիր չէ Եվրոպայի երկրների հետ համագործակցել անվտանգության ոլորտում եւ այն ահաբեկիչներին հակազդելու գործում, որոնք ԵՄ են փախչում Սիրիայից: Այդ մասին հայտարարել է արաբական հանրապետության նախագահ Բաշար Ասադը: