Կուբանում դպրոցականների թունավորվելուց հետո հիվանդանոց դիմածների թիվը հասել է 65-ի
Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքից դպրոցականների թվաքանակը, որոնք թունավորման ախտանիշներով դիմել էին բժշկական օգնության, 57-ից ավելացել է մինչեւ 65: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսպոդրեբնադզոր»-ի երկրամասային վարչությունում:
«Բժշկական օգնության են դիմել յոթ դպրոցներից 65 երեխա»,-ճշտել են գերատեսչությունում:



