Թուրքիան սկսել է ԻՊ-ի ահաբեկիչներին արտաքսել Եվրոպա և ԱՄՆ
Նոյեմբերի 11-ին Թուրքիան սկսել է արտաքսել օտարերկրացի ահաբեկիչներին: Այսպես, իրավաբանական ընթացակարգերն ավարտելուց հետո այս երկրից վտարվել է ԱՄՆ-ից սերված ահաբեկիչը: Այդ մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳ նախարարությանը:
Բացի այդ, փաստաթղթեր են պատրաստվում Գերմանիայից սերված ահաբեկչի արտաքսելու համար: Երկու օրվա ընթացքում Դանիա կվտարվի եւս մեկ ահաբեկիչ:
Այսպիսով, Թուրքիայից մեկ օրում արտաքսելու են երեք օտարերկրացի ահաբեկչի: Նոյեմբերի 14-ին պլանավորվում է վտարել Գերմանիայից սերված յոթ ծայրահեղականների, որոնք պահվում են հատուկ կենտրոններում:
Այն մասին, որ Թուրքիան նոյեմբերի 11-ին սկսելու է «Իսլամական պետության» ահաբեկիչների արտահանձնումն այն երկրներին, որտեղից նրանք սերված են, նոյեմբերի 8-ին հայտնել էր գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին:
Անցյալ շաբաթ ավելի վաղ Սոյլուն նախազգուշացրել էր, որ Թուրքիան ԻՊ-ի գերի վերցված զինյալներին հետ կուղարկի Եվրոպա, այն վայրեր, որտեղից նրանք ժամանել են Մերձավոր Արեւելք:
Նաեւ այդ համատեքստում Թուրքիայի ՆԳ նախարարը Եվրոպային մեղադրել էր «երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, ինչպես նրանք միշտ արել են: Սոյլուն նշել է, որ Թուրքիան կալանքի տակ է պահում ԻՊ-ի շուրջ 1200 անդամների, եւս 287-ը ձերբակալվել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության ժամանակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



