Վահագն Թևոսյանը լքում է հանձնաժողովները. armday.am

armday.am-ի փոխանցմամբ՝  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը հեռանում է ՀՀ ԱԺ եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից:

Ուշագրավ է, որ պատգամավորը միջխորհրդարանական հանձնաժողովներից զատ լքում է նաեւ բարեկամական խմբերին իր անդամակցությունը: Մասնավորապես, նա հեռանում է Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղզստան եւ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերը:

Այս փոփոխությունների նախագիծն ընդգրկված է ԱԺ խորհրդի նիստի օրակարը: Այն, հավանաբար կհաստատվի մի քանի ժամ հետո կայանալիք ԱԺ խորհրդի նիստում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930