Բաժիններ՝

Աբխազիան օգնության է դիմել Ռուսաստանին անտառային հրդեհների մարման գործում

Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) օգնության է դիմել ռուսաստանցի գործընկերներին հանրապետության դժվարամատչելի լեռնային մասում անտառային հրեդեհների մարման գործում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:

«Նախարարն այսօր պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հասցեով, որովհետեւ գետնից մարել հնարավոր չէ, ուստի սոսկ օդից պետք է հատուկ ավիացիա (…) Մենք դիմում ենք ռուսաստանյան կողմին, որպեսզի նրանք մեզ աջակցություն ցույց տան անտառային հրդեհների մարման գործում»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ինչպես ճշտել են մամուլի ծառայությունում, հրդեհների մակերեսը կազմում է շուրջ 10 հեկտար: «Ավելի քան 10 հեկտար անտառ է այրվում լեռնային Աբխազիայում, խնդիրն այն է, որ շատ են բռնկման տեղային օջախները: Տարածքը պատած է ծխով»,- հայտնել են ԱԻՆ-ում: Տարածաշրջանում չոր եւ տաք եղանակ է հաստավել, նշել են նախարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930