Լավրովը Երևանում քննադատեց ԱՄՆ վարած քաղաքականությունը Սիրիայում

«Մենք շարունակելու ենք պնդել, որպեսզի մաքսիմալ օպերատիվ, մաքսիմալ արագ կերպով սիրիական բանակը զբաղեցնի իր պետության ողջ տարածքը»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Պատասխանելով հարցին, որ ամերիկացի զինվորականները նավթահորերի շուրջ «Աբրամս» տանկեր և զրահապատ մեքենաներ են կենտրոնացրել, ինչպե՞ս դա կխոչընդոտի ռուս-թուրքական գործակցությանն այս գոտում, Սերգեյ Լավրովն ասաց, որ արդեն չի հասցնում հետևել ամերիկյան քաղաքականության մշտապես փոփոխվող «զիգզագներին»:

«Նրանց փորձը՝ թալանել սիրիաարաբական պետությունը և սեփական վերահսկողության տակ վերցնել նավթարդյունաբերությունը, հակաօրինական է և որևէ լավ բան չի տալիս սիրիական կարգավորմանը: Դա շարունակում է իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնել Սիրիայի այդ մասում: Մենք շարունակելու ենք պնդել, որպեսզի մաքսիմալ օպերատիվ, մաքսիմալ արագ կերպով սիրիական բանակը զբաղեցնի իր պետության ողջ տարածքը: Միայն դա կօգնի վերջ դնել ահաբեկչությանը»,- ասաց Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930