Վլադիմիր Կարապետյան. Վարչապետը հրապարակային է հայտնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի մասին իր դիրքորոշումը. times.am
«Նման խոսակցություն տեղի չի ունեցել, վարչապետն իր դիրքորոշումները հայտնել է հրապարակային’ ցուցարարների հետ հանդիպման եւ ուղիղ եթերի ընթացքում»: Այս մասին Times.am-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Times.am-ի այն հրապարակմանը, համաձայն որի` Կառավարության ղեկավարն Արցախում ասել է, թե չի պատրաստվում պաշտոնանկ անել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։



