Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բնակչության համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել չի հաջողվի. Լավրով

«Բանակցությունների կազմը հակամարտության կողմերն իրենք պետք է հստակեցնեն»,- այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում ասաց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում պաշտոնական Երևանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին պահանջը:

Ս. Լավրովն ասաց, որ և՛ նախագահները, և՛ վարչապետները, և՛ ԱԳ նախարարները բացմիցս ասել են, որ բանակցությունների կազմը հակամարտության կողմերն իրենք պետք է հստակեցնեն:

Լավրովը հիշեցրեց, որ անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո ԼՂ-ն մասնակցել է բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու պայմանագրի կնքմանը: «Սակայն ինչ-որ փուլում Հայաստանի իշխանությունները՝ նախկին նախագահներից մեկը, որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»,- նշեց Լավրովը՝ շարունակելով, որ ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ նախագահող երկիր, ամեն ինչ անում է, որպեսզի բանակցություններն ընթանան փոխադարձ համաձայնության ոգով:

«Բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր չէ, հայկական կողմը պարզապես նման փաստաթուղթ չի ստորագրի»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նաև հիշեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հնչած տեսակետը, որ վերջնական պայմանավորվածությանը պետք է հաշվի առնել և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի շահերը, և դա դժվար է վիճարկել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930