Բաժիններ՝

Հոնկոնգում ոստիկանությունը ձերբակալել է փողոցային անկարգությունների 266 մասնակիցների

Հոնկոնգի իրավապահ մարմինների աշխատակիցներն անցյալ շաբաթ ձերբակալել են փողոցային անկարգությունների 266 մասնակիցների: Նոյեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է ոստիկանության սուպերինտենդանտ Ջոն Ցզեն։ «Անցյալ երկուշաբթի օրվանից ոստիկանությունն ընդհանուր առմամբ ձերբակալել է 266 մարդ, ներառյալ 11-ից մինչեւ 74 տարեկան 212 տղամարդ եւ 54 կին: Նրանց մեղադրում են անօրինական ժողովների, զենք պահելու եւ վանդալիզմի ակտեր կատարելու մեջ»,- ճշտել է նա:

Մեկնաբանելով այսօրվա իրադարձությունները՝ Ջոն Ցզեն նշել է, որ արմատապես բողոքողներն առավոտվանից կանգնեցրել են բարիկադներ եւ արգելափակել ճանապարհներն ամբողջ Հոնկոնգի 120 կետերում: «Նրանք կատարել են վտանգավոր արարքներ. կողմնակի առարկաներ են նետել մետոյի ռելսերին, սարքել հրկիզումներ, հրկիզող խառնուրդով շշեր նետել գետնուղու վագոններում»,- ասել է սպան:

Ամռան սկզբին Հոնկոնգում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել արտահանձնման մասին օրինագիծ ընդունելու՝ իշխանությունների մտադրության դեմ, որը թույլ է տալիս իրավախախտներին հանձնել մայրցամաքային Չինաստանին: Չնայած օրինագծի հետկանչմանը, ընդդիմության կողմնակիցներն ուսանողական երիտասարդության թվից պատրաստակամություն են հայտնում շարունակելու անկարգությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930