«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակներում Հանրային խորհրդի անդամ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ զրուցել ենք Հանրային խորհրդի այսօրվա նիստի, Վազգեն Մանուկյանի հայտարարությունների, արցախյան հիմնահարցի, Ռոբերտ Քոչարյանի դատական գործի և այլ հարցերի շուրջ:
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների հետ շրջայց կատարելիս Արծվանիկ բնակավայր տանող ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրրել են «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որը բարձված է եղել փայտանյութով։
Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 25 աշակերտներ սննդային թունավորում ախտորոշմամբ հոկտեմբերի 15-ի առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում դպրոցից տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն: Երեխաները նշել էին, որ իրենց մեծ մասը դպրոցի բուֆետում պիցցա է կերել, մի քանիսն էլ՝ հոթ-դոգ և խաչապուրի, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կգործուղվի Հունաստան:
«Նոր իշխանությունները եկան առանց քաղաքական օրակարգի, իրենց հետ չբերեցին քաղաքական մտածողություն և քաղաքական պատկերացումներ, այդ իսկ պատճառով այն, ինչ ձևավորվել է Հայաստանում հեղափոխությունից հետո, քիչ առնչություն ունի քաղաքականության հետ, ավելի շատ առնչվում է քաղաքական տեխնոլոգիաների և քաղաքական շոուների հետ»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.50-ին, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ արտադրամասի պետը բանավոր հաղորդում է տվել, որ 30-ամյա փականագործը գլխավոր արտադրամասից փորձել է գողանալ ոսկու խտանյութի նմանվող զանգված, որը լցված էր գրպաններում, սակայն բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազին`առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ քննարկել այլընտրանքային միջոց կիրառելու հարցը:
Ցանկացած ժողովրդի, առավել ևս՝ ազգի, որն ունի ընդգծված պահպանողական և ավանդույթներին հավատարիմ կեցություն, կարելի է միանգամից դեգրադացնել՝ հարվածելով նրա զգայուն կետերին, որոնցից առաջնայինների թվում է կրթությունը, քանի որ յուրաքանչյուր ազգի պահպանության և հարատևության համար պետք է երկու կարևոր պայման՝ լեզու և կրոն։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել գործակալության գլխավոր և առաջատար մասնագետներին:
«Փոփոխությունների պահանջն այսօր դեռ փողոցում է». Վահե Հովհաննիսյան
Նոյեմբերի 7-ին, ժամը 13:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կառավարությունը որոշում կայացրեց ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող կամ ՀՀ տարածքում սկսվող և ՀՀ տարածքից դուրս ավարտվող օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաև փոստային ծառայության ամբողջ ծավալի և ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով կառավարության լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ նրա աշխատանքը գնահատում է դրական։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց Ուլիխանյանը՝ «զրո» քաղաքական բովանդակություն որակելով այն քննադատությունները, որոնք պտտվում են նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ։
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մանրամասնորեն անդրադառնում է ՍԴ-ի կողմից այսօր ընդունված որոշմանը, որը վերաբերում է գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները վերաքննության կարգով անմիջական բողոքարկման արգելքի վերացմանը:
«Բավարիան» դեռևս փոխարինող չի գտել Նիկո Կովաչի համար, ով հեռացավ ակումբից՝ «Այնտրախտից» կրած ջախջախիչ պարտությունից հետո:
«Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացումը` ՈՒՂԻՂ
Ըստ հիմնավորման, «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Դանիել Մխեյանը և Արմինե Մելիքսեթյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
168 ԼՐԱՀՈՍ
Այսօր առավոտից ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամներն ակցիա էին անում նախ՝ Կառավարության, ապա՝ ԿԳՄՍ նախարարության շենքերի մոտ, նրանց էին միացել նաև ուսանողներ ԵՊՀ Հայ բանասիրության, Պատմության և այլ ֆակուլտետներից: Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառները մի քանիսն են. նախարարության ֆինանսավորած «Հուզանք ու զանգ» պերֆորմանսը, Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների բուհական ծրագրով ոչ պարտադիր դարձնելը, Մելինե Դալուզյանի մասին «Մել» ֆիլմի ֆինանսավորումը:
ԱՄՆ Ներկայացուցիչների տանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հաստատումից հետո ընդհատակյա գործընթացներ են սկսվել ԱՄՆ Սենատում նմանատիպ բանաձևի հաստատման դեմ: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Փաստաթուղթը, որն օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնումը:
Հանրային խորհրդի հրավիրած այսօրվա նիստում խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը հայտարարեց, որ վաղն իսկ պատրաստվում է դիմում ներկայացնել վարչապետին՝ խորհրդից իրեն հանելու վերաբերյալ, ինչը ոչ միանշանակ ընդունվեց խորհրդի անդամների կողմից։
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։
«Սեդրակին արգելված է տեսակցել հոր հետ»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ ընտանիքի մյուս անդամները կարողանում են տեսակցել ՀՀ երկրորդ նախագահին, արգելք է դրված միայն Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա::
Զանգերիս, նամակիս վարչապետը չի պատասխանել. նման բան ո՛չ Սարգսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի ժամանակ չի եղել. Վազգեն Մանուկյան
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով որևէ անձ չի տուժել։
Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը:
Արթուր Վանեցյանի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
ՀՀ ԶՈՒ 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբՆոյեմբերի 4-ից 6-ը անցկացվել է մարտավարական զորավարժություն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ վերջերս միջուկային ոլորտում Իրանի կողմից «էսկալացիան» անհանգստություն է առաջացնում, որը պետք է բոլոր երկրներին ոտքի հանի՝ ուժեղացնելու ճնշումն այդ երկրի վրա: