Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ կիսվել ձեզ հետ մի խնդրով. ինձ են դիմել Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքի մի խումբ ուսուցիչներ, որոնք ահազանգում են, որ համայնքին սպասարկող և յուրաքանչյուր հինգշաբթի իրենց Ախպրաձոր տեղափոխող տրանսպորտային միջոցներն այլևս չեն աշխատում: Արդյունքում դասավանդելու նպատակով Ախպրաձոր համայնք հասնելը ուսուցիչների համար դարձել է օրհասական խնդիր, որի լուծումը խիստ ծախսատար է. իրենց աշխատավարձի «առյուծի բաժինը» նրանք ստիպված ծախսում են ճանապարհի վրա:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։
Սահմանադրական դատարանի հետ ձևավորված համագործակցության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ դիրքորոշում գրավի օրենսդրական կարգավորումների և պրակտիկայի վերաբերյալ։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է երեխաների համար հարյուրավոր պրեմիում խաղեր առաջարկող «Kids Club» ծառայությունը: Ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում, բաժանորդը ստանում է 3 օր՝ փորձնական օգտագործման համար:
Հայ հեղափոխական դաշնակցության երիտթևի անդամները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ երեկվանից շարունակում են նստացույցը՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և խնդրել է իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
58-ամյա տղամարդը հետախուզվում է խարդախության մեղադրանքով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ընտրանու առաջիկա հանդիպումները:
Ուսանողները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց. նստացույցը շարունակվում է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահ Սարգսյանը կայցելի սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Նավուր համայնքներ, այնուհետև Իջևանում կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանի մասնաճյուղում, կլինի մարզի արտադրական ձեռնարկություններում:
ԱՄՆ-ի Բյուջետա-վերահսկիչ գլխավոր վարչությունը (Հաշվիչ պալատ) ստուգում է սկսել պարզելու նպատակով, թե նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է արդյոք հատկացումների մասին օրենը՝ Կոնգրեսին չծանուցելով ամռանն Ուկրաինային ցույց տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին, այդ մասին հաղորդել է Politico թերթը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը այսօրվա ասուլիսում անդրադառնում է ներքաղաքական զարգացումներին, խնդրահարույց որոշումներին եւ օրենքի նախագծերին, որոնք դժգոհություն են առաջացրել հանրության շրջանում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի եկամուտների հանրագումարը 2019 թվականին կազմել է 53 519 173 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Ա. Պողոսյանի տարեկան հայտարարագրից:
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում ունեցած իր ելույթում քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա և, ընդհանրապես, տարածաշրջանային անթույլատրելի վարքագիծը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություից, քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի նախկին աշխատակիցները շարունակում են դիմել դատարան: Դատարան է դիմել ՀՀ ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում գլխավոր մասնագետ Հասմիկ Հակոբյանը` պահանջելով, որ դատարանը պարտադրի Ազգային ժողովին իրեն նախկին աշխատանքում վերականգնել եւ բռնագանձել դրամական բավարարման տարբերությունը, որը հայցվորը կստանար, եթե չազատվեր աշխատանքից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ երեկ երիտասարդ ՀՅԴ-ականները ԿԳՄՍ նախարարության դիմաց անժամկետ նստացույցով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն էին պահանջում, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում է ԱԺ դեկտեմբերի սկզբին գումարվող քառօրյայում ներկայացնել այն նախարարների անունները, ովքեր վատ են աշխատում, որոնց ղեկավարելու ընթացքում համապատասխան ոլորտներում զարգացում չի եղել:
Sputnik Արմենիան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար։ Հասկանալի պատճառներով ոչ թե հարցազրույց է ստացվել, այլ բացառիկ տեքստ, որը ՀՀ երկրորդ նախագահը պատրաստել է քննչական մեկուսարանում։
Լրագրողական հետաքննություններով զբաղվող բրիտանական Bellingcat կայքը գրում է, որ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Վրաստանի տարածք հանդիսացող, ընդհանուր առմամբ, շուրջ 200 հեկտար կազմող սահմանամերձ հողակտորի նկատմամբ: Bellingcat-ի փոխանցմամբ, այս տարվա ապրիլին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հենակետեր են հայտնվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանների միացման կետ հանդիսացող Բաբաքյար լեռան վրացական հատվածում:
Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ուղևորվող առաջին չինական բեռնատար գնացքը մեկնել է Անկարայից։ Ներկայումս Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքափոխադրում է կատարվում նաև Ռուսաստանի տարածքով։ Եվ այս առումով Թուրքիայով անցնող երկաթգիծը այլընտրանքային տարբերակ է Չինաստանի համար։
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանություններն անընդհատ տարփողում են առողջապահության ոլորտում իրենց հաջողություններն ու ձեռքբերումները‚ սակայն հիվանդանոցների դռներն ընկած մարդիկ արձանագրում են‚ որ վերջին մեկուկես տարվա ընթացքում այս ոլորտում կատարված փոփոխությունները հանգեցրել են շատ ու շատ բացասական հետեւանքների։
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունից մեր հարցմանը ի պատասխան հայտնել են, որ 2008 թվականի փետրվարի 19-ին հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ զոհված 10 անձանց իրավահաջորդներին տրվել է փոխատուցում 30-ական մլն դրամ:
Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 եւ արեւելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն մեկուկես տարի է՝ ՀՀ գործող իշխանությունների կողմից խոսվում է այն մասին, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացված է եւ այլեւս չկան կոռուպցիոներ պաշտոնյաներ։ Սակայն պարբերաբար կարծիքներ են հնչում, որ հանրության կողմից այդպես էլ տեսանելի չեն իշխանությունների կողմից թմբկահարված կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված հաջողությունները:
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Փաշինյանը զբաղված է ֆուտուրիստական ներկայացումների պաշտպանությամբ, նոր ներկայացում է բեմադրվում նրա թիկունքում, որին նա հազիվ թե կարողանա դիմակայել։ Որոշ աղբյուրների դիտարկմամբ` վերջին օրերին կտրուկ նվազել է Փաշինյանի վարկանիշը, ինչի մասին համապատասխան մարդիկ նրան տեղեկացրել են։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեզ համար ընդունելի՞ է, որ այսքան պրոֆեսիոնալ ուժայիններ միանգամից ազատվեցին աշխատանքից` Վանեցյան, Հայրապետով, Օսիպյան, Հովհաննես Քոչարյան, եւ կարեւոր կառույցներում տեւական ժամանակ է՝ ԺՊ-ներն են ղեկավարում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արման Բոշյանին։
Այս մեկ տարվա ընթացքում անդադար կարծիքներ եմ լսել՝ կապված Շանթ Հարությունյանի լռության հետ։ Բազմաթիվ պատեհ առիթներով նշել եմ, թե ինչու հանրային ակտիվությամբ հանդես չի գալիս Շանթ Հարությունյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ ընդդիմությունը չի կարողանում Հաշվեքննիչ պալատի թեկնածու ներկայացնել։ Դեռեւս հոկտեմբերի 8-ին Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածուն՝ Կարեն Սարգսյանը, դրանից հետո ԼՀԿ-ականներին չի հաջողվում նոր թեկնածու ներկայացնել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս Մայիլյանը բավականին լուրջ արտերկրյա վոյաժների մեջ է` ԱՄՆ-ից հետո կմեկնի Ռուսաստան, ընդ որում, այդ այցերը թե՛ ինքը, թե՛ իր վրա աշխատող թիմը շատ լավ փիառ է անում։ Ամերիկյան այցը կազմակերպել էին դրսի դաշնակցականները, որպեսզի այն նաեւ համընկնի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձեւի հետ, ինչն էլ շատ լավ փիառվեց` սենատորների նկարների ֆոնին։