Բաժիններ՝

Կաղնի, բոխի և թղկի տեսակի ծառերն ապօրինի հատվել են Կապանի Կաղնուտ բնակավայրի անտառից

Նոյեմբերի 6-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների հետ շրջայց կատարելիս Արծվանիկ բնակավայր տանող ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրրել են «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որը բարձված է եղել փայտանյութով։ Երիտասարդ վարորդը, որը Կապան համայնքի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ կաղնի, բոխի և թղկի տեսակի ծառերը ապօրինի հատվել են Կապանի Կաղնուտ բնակավայրի անտառից։

Նույն օրը Կապանի բաժնի ծառայողները շրջայց են կատարել բնապահպահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղի աշխատակիցների հետ։ Նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են Կապան համայնքի բնակիչ, 45-ամյա մի տղամրդու վարած «ՈւԱԶ»-ը, որը բարձված էր մոտ 2 խորանարդ մետր փայտնայութով։ Այս դեպքում ևս վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ բոխին հատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսության Արծվանիկ անտառապետության տարածքում։ Վնասի չափի պարզվում է։ Դեպքերի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930