
Պոչետինոն «Բավարիայի» գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում է

«Բավարիան» դեռևս փոխարինող չի գտել Նիկո Կովաչի համար, ով հեռացավ ակումբից՝ «Այնտրախտից» կրած ջախջախիչ պարտությունից հետո:
Ինչպես հաղորդում է MSN-ը, մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը Մաուրիսիո Պոչետինոն է:
Աղբյուրը պնդում է, որ «Բավարիան» կարող է օգտվել «Տոտենհեմում» արգենտինացու ոչ կայուն դիրքից, թեև հասկանում է, որ ավելի հեշտ կլինի բանակցել գործազուրկ Ալեգրիի կամ Մոուրինիոյի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը