Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սիրիայի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է պետության առջև ծառացած մարտահրավերներից:
Ստամբուլյան կոնվենցիան չպե՛տք է վավերացվի, այն հակասում է և՛ մեր Սահմանադրությանը, և՛ մեր ազգային ինքնությանն ու ավանդություններին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսօր ասաց Տեր Մարկոս քահանան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի փոխքաղաքապետ է նշանակվել Սամվել Ղուլյանը:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ րոպեներ առաջ երթուղային ավտոբուսում գողացել են մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման և այլ քարտեր:
Նոյեմբերի 1-8-ը հայտարարված է մեդիագրագիտության շաբաթ․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն երկրորդ տարին այն անցկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կրկին փակ է նոյեմբերի 1-ի ժամը 18:00-ի դրությամբ։
«Մեր և այլ հասարակական կազմակերպությունների ջանքերով կանխվեց Ստամբուլյան կոնվենցիայի քարոզը: Մենք բացահայտեցինք, որ կոնվենցիայի քարոզը հիմնված է կեղծիքի, ստի, մանիպուլյացիայի վրա, իսկ քարոզով զբաղվում են հիմնականում Սորոսի գրասենյակի շահառուները: Իրականում Ստամբուլյան կոնվենցիայի նախնական քարոզչական փուլը ոչ միայն սուտ ու կեղծիք էր, այլ նաև լկտի ծաղր բռնության իրական զոհերի նկատմամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ակտիվ աշխատում է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում հայտնեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հոկտեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր էջում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, գրել էր, թե «Բաբաջանյանն ու Հունանյանը 1998-ին միասին աշխատել են Կարեն Դեմիրճյանի շտաբում»:
Նոյեմբերի 1-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության իրավաբանական վարչության անձնակազմին ներկայացրել է ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանին։
Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի դերը՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության միջև կապի պահպանման մեջ:
Մի բան է, երբ մարդն ինքն է թմրամիջիոց օգտագործում, այլ բան` երբ իրացնում է: Երկուսն էլ անընդունելի են, բայց կա մի էական տարբերություն, վերջինիս դեպքում, հանցամիտը հանուն փողի թունավորում է շրջապատողներին, դառնում չարիք հասարակության ու պետության համար: Օրերս նման մի դեպք գրանցվեց ոստիկանության Մասիսի բաժնում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռազմական դրության ժամանակ նախարարության կառավարման տակ մասնավոր հիվանդանոցների կառավարումը ստանձնելու հանգամանքին, տեղեկացրեց, որ այդ հարցը քննարկել են այն շահագրգիռ կազմակերպությունների հետ, որոնք այդ գործով զբաղվում են:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են պահպանել և, ամենակարևորը, կրկնապատկել իրենց խնայողությունները ՀՀ դրամով, առաջարկում է օգտվել կուտակային հաշվի ծառայությունից՝ տարեկան 1.5% – 9,5% տոկոսադրույքով:
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակն սպառնալիքի տակ է, Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժում է նրան իր համար անցանկալի տեղեկատվության հրապարակման համար:
Ռոնան եւ Քրիստոֆեր Հյուզ եղբայրները, որոնց կասկածում են 39 միգրանտների զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոնսությունում, բեռնատարի կցասայլում, պետք է ներկայանան իրավապահ մարմիններին եւ օգնեն հետաքննությանը:
«Մենք կարող ենք մեկնաբանել միայն պաշտոնական հայտարարությունը, որովհետև հարցազրույցում կարող է տարբեր հարց լինի, տարբեր պատասխան լինի»,- պատասխանելով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ եթերում հնչեցրած տեսակետի մասին 168.am-ի հարցին՝ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախարարությունը ծրագրի համար հայտարարել էր մրցույթ: Մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն՝ «Արտ Լանչը»: Նրանք հաղթել են, ու արդեն 15 օր փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ լրակազմն ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ընդհանուր հաշվարկով՝ 1090 անձի համար:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը պլանային ստուգումներ է իրականացրել զորամիավորումների մարտական դիրքերում:
Էկոլոգիական իրադրության կտրուկ վատթարացումը Նյու Դելիում Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանություններին հարկադրել է մինչեւ նոյեմբերի 5-ը փակել բոլոր դպրոցները: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին, գերմանացի ջութակահար Գիդոն Կրեմերին, չինացի ջութակահար Նինգ Ֆենգին, ջութակահար Շուշան Սիրանոսյանին, լատվիացի թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեին, իտալացի թավջութակահար Մարիո Բրունելոյին, ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեին, փառատոնի համակազմակերպիչներ` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին:
Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում բացվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն, ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Յուրի Վարդանյանի մահարձանը:
Ոստիկանության լրատվական ծառայության կողմից պատրաստված և տարածված նյութը, որը վերաբերվում էր Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին, չունի որևէ աղերս իրականության հետ, զուրկ է իրավական և փաստական հիմնավորումներից,և բացառապես ՀՀ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային և միակողմանի աշխատանքի արդյունքն է:
«Եթե կոնվենցիան ստորագրվում է, ապա պետք է նաև վավերացվի, սա միջազգային պարտավորություն է: Հայաստանի կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ պատրաստակամություն, ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, որը պետք է վավերացնի»,- հավելեց նախարարը:
Ես այդքան խոսել եմ արդեն հարցազրույցի մասին, այլ ավելացնելու բան չունեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով BBC-ին իր տված հարցազրույցին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատասխան քայլեր են անելու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նոյեմբերի 1-ին, ժամը 13:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զոդ գյուղի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 8-ին Բեռլինում կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին. օրակարգում երկկողմ հարաբերություններն են եւ հրատապ միջազգային հարցերը: