«Նաիրի Հունանյանին երբևէ չեմ տեսել Կարեն Դեմիրճյանի շտաբում, Բաբաջանյանին՝ մեկ-երկու անգամ». ՀԺԿ վարչության քարտուղար

Հոկտեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր էջում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, գրել էր, թե «Բաբաջանյանն ու Հունանյանը 1998-ին միասին աշխատել են Կարեն Դեմիրճյանի շտաբում»:

168.am-ի հետ զրույցում ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանն ասաց, որ Հունանյանին երբևէ չի տեսել Կարեն Դեմիրճյանի շտաբում:

«Եղել եմ Կարեն Դեմիրճյանի շտաբի անդամ, ընդ որում՝ համակարգել եմ տարածքային կառույցների աշխատանքը, և կարող եմ ասել՝ ո՛չ Նաիրի Հունանյանը, ո՛չ էլ Արման Բաբաջանյանը չեն եղել շտաբի անդամներ: Նաիրի Հունանյանին, առհասարակ, ես չեմ տեսել այնտեղ, իսկ Արման Բաբաջանյանին՝ մեկ-երկու անգամ տեսել եմ, մի անգամ նույնիսկ հանրահավաքում ելույթ է ունեցել՝ որպես երիտասարդ: Դա հիշում եմ: Բայց կրկնում եմ՝ Բաբաջանյանը շտաբի անդամ չի եղել, դրա աշխատանքներին չի մասնակցել, իսկ Հունանյանին ոչ մի անգամ չեմ տեսել: Ընդհանրապես այդ տարի ընտրություններին շատերն էին գնում-գալիս: Հազարավոր մարդիկ են եղել, որոնք այցելել են, եկել են, գնացել, հիմա նրանց ասել, որ շտաբի աշխատանքներին մասնակցել են, դա շատ  դժվար է»,- նշեց նա:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս