Ասանժի առողջական վիճակն սպառնալիքի տակ է. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակն սպառնալիքի տակ է, Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժում է նրան իր համար անցանկալի տեղեկատվության հրապարակման համար: Այդ մասին ասված է կտտանքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերի հայտարարության մեջ:
«Իմ տեսանկյունից այդ գործը երբեք չի վերաբերել Ասանժի մեղավորությանը կամ անմեղությանը, սա միջոց է՝ ստիպելու նրան՝ վճարել իշխանությունների լուրջ խախտումների, այդ թվում՝ ենթադրվող ռազմական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեպքերի հրապարակման համար: Այնքան ժամանակը, քանի դեռ Մեծ Բրիտանիան շտապ կարգով չի փոխել իր դիրքորոշումը եւ չի թեթեւացրել նրա անմարդկային վիճակը, Ասանժը կարող է իր նկատմամբ կիրառվող կամայականությունների ու չարաշահումների զոհ դառնալ»,-ասել է նա:
Մելցերը հիշեցրել է, որ բժիշկների հետ միասին տակավին մայիսին Ասանժին այցելել է բրիտանական բանտում, որտեղ նրա առողջության վատացում է գրանցել: Դրանից հետո հատուկ զեկուցողը դիմում է գրել երկրի իշխանություններին, սակայն պաշտոնական Լոնդոնը ոչ մի գործողություն չի ձեռնարկել Ասանժի բանտային պայմանները բարելավելու համար, ինչպես նաեւ հուգեբանական կտտանքների շուրջ կասկածների հետաքննություն չի անցկացրել: Հատուկ զեկուցողը վերստին հորդորել է Մեծ Բրիտանիային՝ Ասանժի չարտահանձնել ԱՄՆ եւ հնարավորինս շուտ բաց թողնել նրան, որպեսզի Wikileaks-ի հիմնադիրը կարողանա լիարժեք բուժում սկսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: