«Հայերն ազգային ժողովուրդ են». Բաշար Ասադը հարցազրույցում խոսել է նաև հայերի մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սիրիայի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է պետության առջև ծառացած մարտահրավերներից:

Ըստ «Ռադիո Արմենիա Էթերնայի», անդրադառնալով Սիրիայում ապրող ժողովուրդներին, առանձնահատուկ ջերմությամբ է խոսել հայերի մասին:

«Հայերն ազգային ժողովուրդ են. Նրանք ստեղծել են համայնք, ընկերություններ և կազմակերպություններ, պահպանել են իրենց ավանդույթներն ու եկեղեցիները, նրանք ունենք դպրոցներ, որոնք պահպանում են իրենց յուրատիպությունը:

Կարևոր է նշել, որ հայերը Սիրիական պատերազմի ժամանակ դրսևորեցին իրենց՝ իբրև մեր երկրի  լիարժեք և հավատարիմ քաղաքացիներ»,- ասել է նախագահը:

Նա նաև պատմել է, որ ներկա է գտնվում հայ բարեկամների հանդիսություններին և գիտի, որ  հայկական ազգային երգերից հետո երգվում են նաև սիրիական ազգային երգեր: Ասադը նշել է նաև, որ հայերին գնահատում է նրա համար, որ երբեք չեն ունեցել անջատողական հավակնություններ. «Ես չեմ ուզում համեմատություններ անել, բայց իրականությունն այն է, որ հայերը, ի տարբերություն մյուսների, ովքեր հանդիսանում են այս երկրի մաս, երբեք չեն ցանկացել ստեղծել առանձին պետություն»:

Արաբերենով մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/100012447934769/videos/803777106713880/?__xts__[0]=68.ARAPiaAJAqm-NHvF-wPqq5tLmu7_yl23Tt2Kyr5BzpScKm0OYuUs-cDc_IaN1k2dH8w7JREWcBV079PCtPZjmd3HHdklF1qJ3PO0Z_9hTh1VddGvhPTetw9qjTbVCby1Q1U5G6cpDI4x6YrVCxbCy-2YH4H-yxjxElEXeRn6VIVZ_JW-1Hixict4xbNLy4k60cKOXwYzemgZjZM7LvJIo-aEnLiz&__tn__=H-R

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս