ՀՀ կառավարությունը ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, որը պետք է վավերացնի. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ հակաքարոզչությանը պետք է ոչ թե պատասխանեն, այլ քաղաքացիներին իրազեկեն, թե ինչի մասին է իրենց քաղաքականությունը, ինչ է ընտանեկան բռնությունը, և այդ մասին խոսեն հանրության հետ:

«Մենք ավելի շատ կարիք ունենք մեր հանրության հետ խոսելու մեր ծրագրերի մասին, և անկախ այն հանգամանքից, թե ով է դրանից գոհ կամ դժգոհ լինելու, պետք է իրականացնենք իրազեկման աշխատանքներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Զ. Բաթոյանը:

Նա հերքեց այն լուրերը, որ նախարարությունը մեծ գումարներ է ստացել Ստամբուլյան կոնվենցիան քարոզելու համար:

«Եթե կոնվենցիան ստորագրվում է, ապա պետք է նաև վավերացվի, սա միջազգային պարտավորություն է: Հայաստանի կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ պատրաստակամություն, ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, որը պետք է վավերացնի»,- հավելեց նախարարը:
Ըստ նրա՝ պետք է կանխել կանանց նկատմամբ բռնությունները և աջակցել այն մարդկանց, որոնք ընտանիքում ենթարկվել են բռնության:

Հարցին՝ կո՞ղմ եք Ստամբուլյան կոնվենցիային, նախարարը դրական պատասխան  տվեց. «Իհարկե կողմ եմ»:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում
Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս