«Չորրորդ իշխանությունը» գրում է. «2007թ. ՀՀ նախագահին սպասարկող ՏՈՒ-134 (1977թ. արտադրության) ինքնաթիռը փոխարինվեց էյրբաս 319-ով (1998թ. արտադրության): Հիմա կառավարությունը որոշել է փոխարինել A319-ը նոր, ավելի ապահով, երկարաթռիչք ինքնաթիռով: Նախնական հաշվարկներով, նոր ինքնաթիռի արժեքը կլինի 55 միլիոն դոլար:
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով կժամանի Երեւան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ-ի ԽՎ) միջոցառումներին:
Այսօր առավոտյան ժամը 10-ից ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում։ «Կամք» հասարակական նախաձեռնության անդամների ու մի շարք ակտիվիստների խորհրդարանի առջև հավաքվելու պատճառը Եվրոպայի խորհրդի կազմում գործող GREVIO՝ Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդինի և քարտուղարության անդամների հանդիպումն է ԱԺ Պետաիրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների հետ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»։
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 31-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Հրազանի բաժին է ներկայացել 42-ամյա Անահիտ Փ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ազգային ժողովում փակ նիստում ընթանում է Ստամբուլյան կոնվենցիային նվիրված նիստ, որին զուգահեռ՝ ԱԺ շենքի մոտ հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ կոնվենցիայի:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Հովհաննես Ղազարյանի, Դավիթ Առաքելյանի, Արման Շահինյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:
Երևանի կենդանաբանական այգու տարածքում նոյեմբերի 1-ի լույս առավոտ՝ մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում, գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը:
«Գերագույն հոգևոր խորհրդի ժողովների ժամանակ միշտ հանդիպում է լինում ՀՀ վարչապետի և նախագահի հետ և այսօր լինելու»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հանդիպումը նախագահի, վարչապետի հետ՝ պարզաբանելու Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրերից հանելու վերջերս լայնորեն քննարկվող հարցը:
ՀՀ Կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 31-ին Մինսկ քաղաքում մասնակցել է ԵԱՏՄ անդամ֊պետությունների կենտրոնական/ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստին։
«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նշանակելու է քաղաքական վախճան»:
Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցներն այն բանից հետո, երբ օդանավակայանի անվտանգության ծառայությունները հայտնաբերել են հզոր պայթուցիկ նյութով՝ հեքսոգենով լցված պայուսակ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ:
«Իշխանությունը կողմ է Ստամբուլյան կոնվենցիային». Գևորգ Գևորգյան
Հոկտեմբերի 31-ից նոյոմբերի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձի վերաբերյալ:
2020 թվականի բյուջեի նախագծով՝ Առողջապահության նախարարությանը կհատկացվի 109 միլիարդ դրամ՝ 2019 թվվականին հատկացված 89,6 միլիարդի դրամի փոխարեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ Առողջապահության ոլորտին հատկացված գումարի չափը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ցուցարարները փորձում են 15 րոպեով փակել Բաղրամյան պողոտան:
Մոնակոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կամերունի Արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Հոկտեմբերի 31-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։
Սիրիայում քրդական հարցը չպետք Է սաստկացնի լարվածությունը տարածաշրջանում:
«Կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի հարազատների կողմից քննության օբյեկտիվ ընթացքը խեղաթյուրելու ակնկալվող փորձերից և հնարավոր անհիմն շահարկումներից, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.
Հարավկորեական ուղղաթիռ է կործանվել Ճապոնական ծովի Տոկտո վիճելի կղզիների ափերի մոտ, յոթ մարդ անհետ կորել է:
Կոնգրեսում դեմոկրատները պլանավորում են արդեն հաջորդ շաբաթ սկսել այն ցուցմունքների հրապարակումը, որոնք դռնփակ տրվել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրման ընթացակարգի շրջանակում:
Նոյեմբերի 1-ին, ժամը 08:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում՝ նախկին «Գալակտիկա» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Եվրախորհուրդը դեստանտ է իջեցրել Հայաստանում. կան ճնշումներ». Չախալյան
«Ստամբուլյան կոնվենցիան գալիս է քանդելու մեր ընտանիքը. թույլ չենք տալու». Մարինա Խաչատրյան
Մոնակոյում հոկտեմբերի 30-ին և 31-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը, որը նախագահեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի լավագույն նախագահն է, քանի որ նրա մտադրությունները պարզ են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է ընդունել կասեցնել 105 մլն դոլարի չափով օժանդակության տրամադրումը Լիբանանին կառավարության անվտանգության կարիքների համար: