Արդարադատության նախարարը չի մեկնաբանում Բուքիքիոյի հնչեցրած կարծիքը` Հրայր Թովմայանին ճնշելու մասին

«Մենք կարող ենք մեկնաբանել միայն պաշտոնական հայտարարությունը, որովհետև հարցազրույցում կարող է տարբեր հարց լինի, տարբեր պատասխան լինի»,- պատասխանելով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ  եթերում հնչեցրած տեսակետի մասին 168.am-ի հարցին՝ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը shantnews.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել ՍԴ նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ»:

Հանձնաժողովի նախագահի այս տեսակետն Արդարադատության նախարարի համար մեկնաբանության արժանի չէ: Նախարարությունը մեկնաբանում է միայն պաշտոնական Վենետիկի հանձնաժողովի՝  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ կարծիքը:

«Պաշտոնական հայտարարությունը հստակ է մեզ համար, ես ողջունեցի այդ հայտարարությունը, ես ասացի, որ կարևոր դիտարկումներ կան այդ հայտարարության մեջ»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Հարցազրույցում Բուքիքիոն նշել էր, որ ՍԴ նախագահի նկատմամբ ճնշումների մասին վկայում են ոչ միայն դատավարական խիստ միջնորդությունները, այլև ժամանակագրական համընկնումները:

«Ինչ վերաբերում  է ժամանակագրության առումով ենթադրություններին, որ կա ճնշում, թե չկա, օրինակ, ժամանակագրության առումով կարելի է ենթադրել, որ պարոն Թովմասյանի ընտրությունը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում խիստ կասկածելի է: Այ այս ժամանակագրության առումով դա հստակ երևում է»,- ասաց Բադասյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս