
Շևչենկոն պատրաստ է գլխավորել «Միլանը» երկու պայմանով

Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն պատրաստ է գլխավորել իտալական ակումբը, եթե ակումբի ղեկավարությունը որոշի հեռացնել Մարկո Ջամպաոլոյին: Այս մասին հայտնում է իտալացի հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին:
Ըստ աղբյուրի տվյալների՝ 43-ամյա մասնագետը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ «Միլան»՝ երկու պայմանի իրականացման դեպքում: Շևչենկոն պատրաստ է աշխատանքները սկսել նոր ակումբում ոչ շուտ, քան նոյեմբերին, քանի որ մինչ այդ Ուկրաինայի հավաքականը պետք է Եվրո-2020-ի ընտրական հանդիպումներ անցկացնի Լիտվայի և Պորտուգալիայի ազգային հավաքականների հետ:
Բացի այդ, Շևչենկոն մտադիր է պահպանել Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը և համատեղել երկու աշխատանքները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը