«Եթե նա նման արտահայտություն թույլ տար տղամարդ գործչի նկատմամբ, ենթադրում եմ, որ առնվազն նրա նկատմամբ ոչ բռնի, թավշյա գործողություններ կիրականացվեր իր իսկ շքամուտքում». Դավիթ Խաժակյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասին

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բարեկրթությունը թույլ չի տա համարժեք ձևակերպելու, թե Անդրանիկ Քոչարյանի պատասխանը Արփինե Հովհաննիսյանի քաղաքական դիրքորշմանը որքան անձնավորված էր և բարոյական արժեքներից հեռու:

Քաղաքակիրթ և կայացած համակարգի դեպքում իր թիմը առնվազն կպահանջեր հրապարակավ ներողություն խնդրել, իսկ համարժեքության դեպքում կհեռացներ նման գռեհկության համար: Բայց, ցավոք, դա տեղի չի ունենա, և ենթադրում եմ իշխող ուժը գնահատելով մարդկանց արձագանքը կբավարարվի հարցազրույցներում հպանցիկ ափսոսանք հայտնելով…

Եթե նա նման արտահայտություն թույլ տար տղամարդ գործչի նկատմամբ, ենթադրում եմ, որ առնվազն նրա նկատմամբ ոչ բռնի, թավշյա գործողություններ կիրականացվեր իր իսկ շքամուտքում, բայց Քոչարյանը «դուխով» է գտնվել և այդպես է արտահայտվել կնոջ նկատմամբ, ինչը հույս ունեմ նաև այս մասով գնահատականի կարժանանա»:

Բարեկրթությունը թույլ չի տա համարժեք ձևակերպելու, թե Անդրանիկ Քոչարյանի պատասխանը Արփինե Հովհաննիսյանի քաղաքական…

Gepostet von Դավիթ Խաժակյան am Mittwoch, 2. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս