Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցությունը հրավիրելու առիթը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ խորհրդակցություն էր հրավիրել, որպեսզի ևս մեկ անգամ արձանագրեր կոռուպցիայի դեմ պայքարում առկա խնդիրները: Այս մասին հոկտեմբերի 2-ին ասաց Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Մի քանի անգամ վերջին 7-8 ամիսների ընթացքում այս ամբիոնից պատգամավորների հարցերին ի պատասխան ասել եմ, որ ես էլ բավարարված չեմ կոռուպցիայի դեմ պայքարի այն ծավալներից ու արդյունքներից, որոնք առկա են: Եվ խորհրդակցությունն այդ տրամաբանության շարունակությունն է եղել: Եվ քանի որ իրավական համակարգում էական և շոշափելի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, խնդիր կար ևս մեկ անգամ արձանագրել մեր խնդիրներն ու անցնել առաջ»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031