«Դատարանի դատավորի հասցեին ուղղված չլինելու մասին ցուցմունք կամ բացատրություն չեմ տվել». Ալվինա Գյուլումյան. «Փաստինֆո»
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ պարզվում է ոչ թե քրեական գործի հարուցումն է մերժվել, այլ հարուցված քրեական գործը կարճվել է եւ որոշվել քրեական հետապնդում չիրականացնել ենթադրյալ բռնարարի նկատմամբ։
«Փաստինֆո»-ի խնդրանքով հարցին արձագանքել է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։
«Հարկ եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ ս.թ. հունիսի 5-ին և 6-ին որոշ անձանց կողմից իմ՝ որպես սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի և հնչեցրած վիրավորանքների և սպառնալիքների առնչությամբ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի հաղորդման հիման վրա, 2019 թվականի հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ: Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ գործի վարույթը կարճել է և որոշել անհայտ անձի նկատմամբ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել: Նշված որոշման հիմնավորումներին չեմ անդրադառնում, քանզի դրա բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն առայժմ չի անցել: Այնուհանդերձ, հայտնում եմ, որ քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած սպառնալիքները և վիրավորանքները կոնկրետ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի հասցեին ուղղված չլինելու մասին ցուցմունք կամ բացատրություն չեմ տվել»,- նշված է Ա.Գյուլումյանի՝ «Փաստինֆո»-ին տրամադրված հայտարարության մեջ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: