Տիգրան Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանի համար թվարկեց նախկիններից փոխանցված, բայց այժմ փայփայվող 12 կետ

Ազգային ժողվի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամվոր Տիգրան Ուրիխանյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեց իրեն դիմած քաղաքացու բողոքը.

«Դուք, ասում է, պահպանում եք նախկին իշխանությունների Սահմանադրությունը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, Պնտրական օրեսգիրքը, կարմիր գիծն ու արագաչափը, սուպերվարչապետությունը, բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի ծախսերն ու դրանից բխող թանկարժեք ծառայողական մեքենանենրն ու առանձնատները, գործազրկության տեմպերը, տնտեսական աճի տեմպերը, քաղաքական մենաշնորհները, Ամուլսարը, կոնվենցիան։ Հիմա… ի՞նչ պատասխանեմ այդ քաղաքացուն»,- դիմելով վարչապետ Փաշինյանին՝ասաց Ուրիխանյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի հասկանում՝ ինչ ասել է՝ պահպանում եք, օրինակ, նախկին իշխանությունների արձանագրած տնտեսական աճի տեմպը։

«Կամ՝ ասում եք Կառավարության առանձնատներ և այլ շենքեր. Օրինակ, այդ առանձնատներից մեկում տեղի է ունեցել ԵՏՄ-ի բարձրագույն խորհրդի նեղ կազմի համար ընդունելություն։ Այդ շենքը պետական գույք է, չվերանորոգենք, որ ասեք՝ չորս տարի առաջ փոխանցել ենք ձեզ, ավերակ է դարձել։ Կա պետական գույք և դա պետք է սպասարկվի»,- ասաց Փաշինյանը։

Խոսելով  գաղտնի ծախսերի մասին՝ Փաշինյանն ասաց, որ բոլոր ծախսերն անում են հիմնավորված և այնքան թափանցիկ են աշխատում, որ ուր գնում են՝ սելֆի են անում։

Փաշինյանը պատգամավորին խորհուդ տվեց, որ նեղություն չկրի քաղաքացու հարցերին պատասխանելու համար՝ իրենք կպատասխանեն։

Ի պատասխան Ուրիխանյանը նկատեց. «Ես թվարկեցի նախկիններից փոխանցված 12 կետ, որոնք հիմա փայփայվում են, այս սա է խնդիրը, որն առկախված է և Ձեր և մեր գլխավերևում»։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս