
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը:
«Կովկասյան ընձառյուծի տարի» Դիմերեսին ՀՀ զինանշանն է և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համայնապատկերը:
Դարձերեսին կովկասյան ընձառյուծի պատկերն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոնին և «Panthera Pardus Ciscaucasica» գրառումը:
Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը և հարգը արծաթ 925 Քաշը 33,6 գ Տրամագիծը 40,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը 700 հատ Էսքիզների հեղինակ` Արամ Ուռուտյան: Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: