Բաժիններ՝

«Թույլ չեմ տալու որեւէ մեկին՝ սեւացնել մեր կատարած աշխատանքը». Տավուշի մարզպետ

Երեկ տեղի է ունեցել «Իջեւան» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որից հետո թեկնածուներից մեկը հանդես է եկել անպատասխանատու հայտարարություններով:

Վազգեն Մարգարյանը, որը վերջին ամիսներին հանդիսանում էր կլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հրաժարվել է մասնակցել մրցույթին, հայտարարելով, թե կողմնակալություն ու նույնիսկ ֆինանսական շահագրգռվածություն կա, եւ թե իբր ամեն ինչ կազմակերպված է, որպեսզի հաղթի մյուս թեկնածուն՝ Էդիկ Գրիգորյանը:

-Քանի որ «Իջեւանի» բժշկական կենտրոնի տնօրենին նշանակում է մարզպետը, սա նախ և առաջ ինձ ուղղված զրպարտություն է,- նշում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը,- զրպարտություն՝ մեր պետությանն ու իմ ղեկավարած կառույցին, որտեղ մասնագետներն օրնիբուն, տքնաջան աշխատանքով անում են հնարավորն ու անհնարինը՝ վատն ու արատավորն արմատախիլ անելու, բարձր արդյունք ապահովելու համար:

Առնվազն տարակուսելի է, թե ինչպես կարելի է խախտել բարոյականության նորմերը, մեղանչելով ճշմարտության դեմ՝ սեփական ձախողումն ուրիշի վրա բարդելու համար:

Սակայն այդ կեղծ ու պատիր արդարացման փորձը չպետք է արատավորի մեկ ուրիշի հեղինակությունը: Օրենքի եւ իրավունքի երկրում հարաբերությունները կարգավորվում են օրենքներով:

Թույլ չեմ տալու որեւէ մեկին՝ սեւացնել մեր կատարած աշխատանքը, փորձել տպավորություն ստեղծել, թե երկրում ոչինչ չի փոխվել, կամ թե՝ որևէ մեկն օգտվում է հովանավորչությունից: Իսկ Վազգեն Մարգարյանը ստիպված կլինի իր կողմից բերած պնդումները փաստարկել եւ ապացուցել դատարանում ու պատասխանատվություն կրել զրպարտության համար:

Տավուշի մարզպետարան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս