«Երեւանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել: «Ժողովուրդ» թերթը պարզել է, որ այս գործում քաղաքապետարանը «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպության հետ է համագործակցում:
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի համար հաջորդ թիրախը կառավարությունում պաշտպանության նախարարն է։ Դավիթ Տոնոյանը, որպես ուսադիրներով մարդ, չի կարող ընկալելի ու ընդունելի լինել Փաշինյանին, եւ վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, առաջիկայում պատրաստվում է նրան եւս պաշտոնանկ անելու։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են՝ «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության պատգամավորների մեծ մասի համակրանքը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ Արփինե Հովհաննիսյանի կողմն է: Քայլարածները խուլ, ծպտված դժգոհություն ունեն իրենց գործընկերոջ մի շարք, այդ թվում եւ պսեւդոհայրենասիրական, հեղափոխական ճառերի ու բուն գործողությունների միջեւ առկա հակասություններից:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեռավարակներով ու մաշկային խնդիրներով զբաղվող կենտրոնի մասնավորեցման հարցը կռվախնձոր էր դարձել իշխող թիմում: Օրենսդրի նախաձեռնությունը` կենտրոնը պահել պետական հատվածում, չէր գոհացրել կառավարությանը:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» Դուք համարվում եք Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման օրինագծի փակ-գաղտնի քվեարկության ժամանակ որպես հնարավոր դեմ քվեարկող․ եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս եք քվեարկելու՝ հարցրինք պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։ «Ես անհնազանդ չեմ, բայցեւ ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը։
«Ներդրումների թեման իշխանությունների համար ամենացավոտներից է. խոստացվել էր ներդրումային բում, իսկ իրականում ներդրումների ծավալները փաստացի նվազել են:
«Իրատես» թերթը գրում է. «ԲՀԿ-ի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը չմասնակցելը կարող է թանկ նստել այդ քաղաքական ուժի ղեկավարի վրա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են շրջանառվում, որ «Իմ քայլը» ԱԱԾ տնօրենի փնտրտուքի մեջ է, քանի որ այժմյան ժամանակավոր պաշտոնակատարին չեն վստահում․ նա Արթուր Վանեցյանի կադրերից է։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ժամը 21-ին անհայտ անձը Մարտունի քաղաքի Երևանյան փողոցից, առևանգել է «Նիսսան Տիդա» մակնիշի իր մեքենան:
Ալեն Դելոնը մեծ էկրանին կհայտնվի «Կատարյալ նմանություն» ֆիլմում, որը Ֆրանսիայում կցուցադրվի նոյեմբերի 27-ին:
Microsoft ամերիկյան կորպորացիան հոկտեմբերի 2-ին Նյու Յորքում ներկայացրել է Surface Duo ծալովի սմարթֆոնը, որը նաեւ կարելի է կիրառել որպես պլանշետ: Շնորհանդեսը հեռարձակվել է նրա պաշտոնական կայքով։
Նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ սուպերմոդել Քենդալ Ջենները, դարձել է Reserved-ի նոր արշավի դեմքը:
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքն առաջին անգամ ցուցադրել է, թե ինչ տեսք ունի դեպի Լուսին եւ Մարս թռչելու համար նախատեսված Starship տիեզերանավի բեռների հատվածամասը:
Այսպիսի համեղ կարտոֆիլից ոչ ոք չի հրաժարվի:
Tesla ամերիկյան էլեկտրամոբիլների արտադրողը 2019 թվականի երրորդ եռամսյակում հասել է իր մեքենաների արտադրության եւ մատակարարումների ռեկորդային բարձր նոր ցուցանիշների:
Կացինը, որով Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» սարսափ ֆիլմում Ջեք Նիկոլսոնի մարմնավորած հերոսը կոտրում է դուռը, որպեսզի ներխուժի այն սենյակ, որտեղ թաքնվում էր նրա կինը, Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 200 հազար դոլարով:
Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները, որին հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը համարել է Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցիկ կինը, նկարահանվել է լեհական Reserved հագուստի մակնիշի գովազդի համար:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 4-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուս փողոցի թիվ 32 և 34 հասցեների առանձնատների գազամատակարարումը:
Թվում էր, թե ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի շրջանակներում, ի վերջո, կհանգուցալուծվի ռուսական գազի գնի հարցը։ Ենթադրվում էր, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը վերջապես կտա այդ չարչրկված հարցի պատասխանը։
Մահացել է բրիտանացի դերասանուհի Աննա Քուեյլը: Այդ մասին հայտնել է Mirror հրատարակությունը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում մի տղամարդ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մի անչափահաս աղջկա նկատմամբ:
Միացյալ Նահանգները հոկտեմբերի 2-ին Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր փորձնական արձակում է իրականացրել, որն ունակ է կրել անհատական նշանառության մի քանի միջուկային մարտագլխիկ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկել։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ռուսաստանի նախագահը հասավ իր նպատակին, նա հանդիպեց Քոչարյանի հետ, որովհետև շատ էին խոսում, որ ՌԴ նախագահը կգա Հայաստան՝ կհանդիպի՞ Քոչարյանի հետ, թե՞ ոչ: Այո, նա հանդիպեց Քոչարյանի հետ…»:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկվել։
«Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ շարունակություն էր հայ-իրանական հարաբերությունների համատեքստում և, մասնակիորեն՝ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների համատեքստում, որովհետև Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացը սկսվել է նախորդ իշխանությունների օրոք, և ավարտին է հասցվել ներկա իշխանությունների օրոք»:
«Երբ մենք հետևում ենք «Գազպրոմի» գնային քաղաքականության իրականացման մեթոդաբանությանը, ապա կարող ենք, թերևս, ենթադրել, որ բնական գազի գնի աճ կարող ենք ակնկալել 2020 թվականի ապրիլ ամսին, որովհետև ավանդաբար երկու փուլով են իրականացվում սակագնային կարգավորումները՝ աշնանը և գարնանը»:
«Պատճառն այն է եղել, որ հանրությունը դա ընկալում է՝ որպես սատանիստական քարոզչություն, իսկ թատրոնում որևէ քարոզչություն՝ լինի կուսակցական, կրոնական, այս տարիների ընթացքում ես չեմ թույլատրել: Կարծում եմ՝ այստեղ ավելի շատ երևի պետք է դեր խաղար նախապատրաստական աշխատանքը, որովհետև տարբեր կարծիքներ կան, որ դա զուտ ատրիբուտիկա է, սատանիզմի քարոզչություն չէ:
ՀՀ ոստիկանությունում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մայրաքաղաքի և մարզերի տարածքային վարչությունների ենթակա բաժինների ղեկավար կազմն ու օպերատիվ գործունեություն իրականացնող ոստիկանության ծառայողներ։