
«Ես անհնազանդ չեմ, բայցև ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը». Ինչպե՞ս է քվեարկելու Սոֆյա Հովսեփյանը ՍԴ նախագծին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» Դուք համարվում եք Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման օրինագծի փակ-գաղտնի քվեարկության ժամանակ որպես հնարավոր դեմ քվեարկող․ եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս եք քվեարկելու՝ հարցրինք պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։ «Ես անհնազանդ չեմ, բայցեւ ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը։
Ընդ որում, այդ կարծիքը եղել է լսելի, բարձրաձայն. սա այն հարցն է, որին պետք է պատասխանեն իրավագետներն ու սահմանադրագետները։ Սպասում եմ իրենց կարծիքին։ Այնուհանդերձ, Թովմասյանի՝ ՍԴ-ում գտնվելն ինձ համար դեռ այս օրինագծից առաջ` մինչեւ հեղափոխությունը, համարվել է խնդրահարույց։ Նա Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, որը գործել է այլոց վերահսկողության ներքո:
Իմ քվեարկությունը, բնականաբար, կլինի փակ, չեմ ասի՝ ինչպես եմ քվեարկելու, սակայն կարծում եմ՝ ես խմբակցությունից առանձին կարծիք չունեմ»:
Չե՞ք կարծում, որ այդ դեպքում «անկողմնակալ» մարդու Ձեր վարկանիշն անկում կգրանցի։
«Առհասարակ չեմ մտածում, որովհետեւ խնդիրն այն է, թե որքանով են առաջ քաշված մոտեցումներն օրենքի շրջանակներում․ հետեւելու եմ քննարկման ընթացքին, քվեարկությանս արդյունքը լինելու է ըստ այդմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: