Բաժիններ՝

Tesla ավտոմոբիլների մատակարարումները ռեկորդային ցուցանիշներ են արձանագրել

Tesla ամերիկյան էլեկտրամոբիլների արտադրողը 2019 թվականի երրորդ եռամսյակում հասել է իր մեքենաների արտադրության եւ մատակարարումների ռեկորդային բարձր նոր ցուցանիշների: Այդ մասին հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում:

Այսպես, ընկերության տվյալների համաձայն, մատակարարումները կազմել են 97 հազար ավտոմեքենա, ինչը 1,9 տոկոսով բարձր է երկրորդ եռամսյակի ցուցանիշից, որը կազմել է 95,2 հազար ավտոմեքենա: Ընդսմին Model 3-ի մատակարարումները կազմել են 79,6 հազար մեքենա, ինչը 2,6 տոկոսով բարձր է երկրորդ եռամսյակի ցուցանիշից: Ընդամենն ընկերությունն արտադրել է 96,155 հազար ավտոմեքենա, ինչը 10,5 տոկոսով ավելի է, քան նախորդ եռամսյակում: Դա նույնպես նոր ռեկորդային բարձր ցուցանիշ է Tesla-ի համար, նշվում է մամուլի տեղեկագրում: Model 3 մոդելի ավտոմեքենաների արտադրությունը հասել է 79,8 հազարի նշագծին կամ 10 տոկոսով ավելի է նախորդ եռամսյակի համեմատությամբ:

«Բացի այդ, մենք պատվերների ռեկորդային ցուցանիշի ենք հասել երրորդ եռամսյակում եւ չորրորդ եռամսյակ ենք մտնում պատվերների մեր պորտֆելի ավելացմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրամոբիլների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող ու արտադրող: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Փալո-Ալթոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ): Բացի էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ ու էլեկտրաշարժիչներ եւ դրանք վաճառում ավտոմոբիլային այլ ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին ու Daimler-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս