
«Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին» նկարահանվել է հագուստի գովազդում

Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները, որին հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը համարել է Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցիկ կինը, նկարահանվել է լեհական Reserved հագուստի մակնիշի գովազդի համար: Լուսանկարներին ու տեսանյութը հրապարակված են բրենդի պաշտոնական Instagram-օգտահաշվում։
Կադրերում Ջենները ներկայացել է թոփլես՝ սեւ կիսաթափանցիկ զուգագուլպաներով եւ սեւ կաշվից պատրաստված կիսաշրջազգեստով՝ կուրծքը ծածկելով ձեռքերով: Երկրորդ հոլովակում նա ցուցադրում է նույն այդ կիսաշրջազգեստը եւ սեւ գույնի կրծկալ:
«Գտի՛ր քոնը: Ընտրի՛ր համապատասխան հագուստ: Կրկնի՛ր ամեն օր»,-տեսանյութին կից գրառում են արել օգտահաշվի պատասխանատուները: