
«Իմ քայլի» պատգամավորները խուլ, ծպտված դժգոհություն ունեն Անդրանիկ Քոչարյանից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են՝ «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության պատգամավորների մեծ մասի համակրանքը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ Արփինե Հովհաննիսյանի կողմն է: Քայլարածները խուլ, ծպտված դժգոհություն ունեն իրենց գործընկերոջ մի շարք, այդ թվում եւ պսեւդոհայրենասիրական, հեղափոխական ճառերի ու բուն գործողությունների միջեւ առկա հակասություններից:
Բանն այն է, որ «Իմ քայլի» կարկառուն ներկայացուցչի՝ ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի, ապրիլյան պատերազմի առնչությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի` Անդրանիկ Քոչարյանի եղբոր որդին՝ Արսեն Քոչարյանը, երեք ամիս առաջ գրին քարտով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ:
«Հեղափոխության ամենահայտնի շահառուներից մեկի եղբոր տղան նոր Հայաստանից արտագաղթել է ԱՄՆ։ Նորմա՞լ է: Իսկ նրա հորեղբայրը պետք է ուսումնասիրի ապրիլյան դեպքերը»,- բուռն ու զայրալից բողոքում էին իմքայլականները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: