
«Բա դուք ինչի՞ համար եք». Փաշինյանը շատ վրդովված է եղել է . խոսել է շատ չոր ու կոշտ. «Փաստ»

«Ներդրումների թեման իշխանությունների համար ամենացավոտներից է. խոստացվել էր ներդրումային բում, իսկ իրականում ներդրումների ծավալները փաստացի նվազել են:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչեւ ԱՄՆ մեկնելը Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ-ում բավականին ընդլայնված կազմով փակ հանդիպում է ունեցել ԱԳՆ պատասխանատուների ու դիվկորպուսի առանցքային ներկայացուցիչների, ՀՀ համար գերկարեւոր պետություններում հավատարմագրված դեսպանների հետ։
Նա դժգոհել է հատկապես ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչից, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Չինաստանում ՀՀ դեսպաններից, թե «նման գիգանտները պետք է շահագրգիռ լինեն ՀՀ-ում խոշոր գումարների ներդրման հարցում, բա դուք ինչի՞ համար եք»։
Նա հստակ հանձնարարականներ է տվել՝ հորդորելով մինչեւ տարեվերջ ներդրումային հարցերի հետ կապված հատուկ զեկույց կազմել, թե ինչ առաջանցիկ քայլեր են արվել այդ ընթացքում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: