Բաժիններ՝

Այսպիսի համեղ կարտոֆիլից ոչ ոք չի հրաժարվի

Բաղադրիչներ

1. Կարտոֆիլ – 1.2 կգ
2. Հավի լյարդ – 400 գ
3. Սոխ – 1 հատ
4. Գազար – 1 հատ
5. Թթու վարունգ – 2 հատ
6. Բուսական յուղ – 3 ճ/
7. Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը մաքրել և կտրատել:

2. Սոխը մաքրել և մանր կտրատել: Մաքրած գազարը քերել:

3. Հավի լյարդը լվանալ և կտրատել: Թթու վարունգները խորանարդաձև կտրատել:

4. Տապակի մեջ բուսական յուղ լցնել, ավելացնել սոխը և գազարը, եփել՝ մինչև մթերքները փափկեն:

5. Բանջարեղենին ավելացնել լյարդը, խառնել և տապակել 3-4 րոպե:

6. Կաթսայի մեջ լցնել կարտոֆիլը, ավելացնել բանջարեղենի հետ տապակված հավի լյարդը և թթու վարունգները: Ջուր լցնել այնքան, որ մթերքներն ամբողջությամբ ծածկվեն:

7. Ուտեստը համեմել աղով և պղպեղով, ըստ ցանկության՝ ավելացնել այլ համեմունքներ: Եռացնել և 40 րոպե եփել ցածր կրակի վրա: Այնուհետև վերցնել կրակից, կափարիչը փակել և 5-10 րոպե անց մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս