Microsoft-ը Android-ով աշխատող ծալովի հեռախոս է ներկայացրել
Microsoft ամերիկյան կորպորացիան հոկտեմբերի 2-ին Նյու Յորքում ներկայացրել է Surface Duo ծալովի սմարթֆոնը, որը նաեւ կարելի է կիրառել որպես պլանշետ: Շնորհանդեսը հեռարձակվել է նրա պաշտոնական կայքով։ Սմարթֆոնը նախատեսված է Android օպերացիոն համակարգի համար:
Նա ունի երկու էկրան՝ յուրաքանչյուրը 5,6 դյույմ անկյունագծով: Բացված վիճակում սարքը կարելի է կիրառել որպես պլանշետային համակարգիչ՝ 8,3 դյույմ անկյունագծով էկրանով: Ծալված վիճակում սմարթֆոնը տեղավորվում է գրպանի մեջ: Ինչպես ցուցադրվել է մամուլի ասուլիսում, երկու էկրաններն էլ կարող են միաժամանակ ցուցադրել առանձին հավելվածի աշխատանքը:
Microsoft teased a new phone at its annual Surface press event. The new device, called the Surface Duo, is foldable with two 5.6-inch displays side by side and works with Android. https://t.co/8gfr8w62US pic.twitter.com/DBYsGQrri3
— CNN (@CNN) October 2, 2019
Surface Duo-ն մշակելիս որպես Microsoft-ի գործընկեր հանդես է եկել Google ընկերությունը: Սարքի օգնությամբ կարելի կլինի կիրառել այն հավելվածները, որոնք հասանելի են Google play ցանցային խանութում: Ինչպես պարզաբանել են Microsoft-ի ներկայացուցիչները, սարքը վաճառքում կհայտնվի 2020 թվականին: Դրա մի քանի տեխնիկական բնութագրեր դեռեւս չեն բացահայտվում: Օրինակ, պաշտոնապես չի հայտարարվել, թե ինչ պրոցեսորով է այն հանդերձվելու, ինչպես նաեւ՝ խցիկ լինելու է արդյոք դրա հետին պանելին: Wired ամերիկյան մասնագիտացված հանդեսի տվյալներով, Surface Duo-ն կստանա Snapdragon 855 պրոցեսորը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: